«Հարցս վերաբերում է Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման և հիփոթեքային աջակցության պետական ծրագրերին։
Մասնավորապես՝ 1225 դասիչով՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության ծրագրի շրջանակում տրանսֆերտների տրամադրման համար նախատեսվել է 55 միլիարդ դրամ, իսկ 1098-12-2007 դասիչով՝ Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի համար՝ 6 միլիարդ 400 միլիոն դրամ։
Մինչև հարցս ձևակերպելը նշեմ, որ նախորդ շրջանում ևս թիրախը մոտավորապես 10 հազար ընտանիքն էր։ Ըստ հրապարակային տվյալների՝ բնակարանային ապահովման հավաստագրերից օգտվել և բնակարան ձեռք է բերել շուրջ 4 հազար ընտանիք։
Խորհրդարանում վերջին քննարկումների ընթացքում հնչել են լուրջ քննադատություններ այս ծրագրերի արդյունավետության վերաբերյալ։ Սակայն 2027 թվականի բյուջեով նախատեսվող հատկացումները նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 2 միլիարդ 200 միլիոն դրամով։ Մասնավորապես, մի ծրագրի դեպքում 55 միլիարդ դրամը դարձել է 54 միլիարդ, մյուսի դեպքում՝ 7 միլիարդը՝ 6 միլիարդ 400 միլիոն։
Նախ՝ արդյոք գնահատվել է մինչ այժմ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Եվ երկրորդ՝ ինչո՞վ է պայմանավորված նշված երկու ծրագրերի ֆինանսավորման շուրջ 2 միլիարդ 200 միլիոն դրամով նվազեցումը»,- այս հարցն է ուղել ֆինանսների նախարարին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





