Ես իրավունք չունեմ քաղաքական մեկնաբանություն ունենալ. Մեսրոպ Մեսրոպյան

24 Հուլիսի, 2025

ՀԷՑ–ի հետ կապված հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 3 ամիս է, այն կարող է երկարաձվել եւս մեկ ամսով,  եթե կողմերից մեկը պահանջում է երկարաձգել հարցի ուսումնասիրության համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Չորրորդ ամսվա սահմանագծի վրա պետք է հանձնաժողովը արդեն այդ վարչական վարույթի շրջանակներում իր որոշումը կայացնի։ Եթե կորոշենք, որ վարչական վարույթով հարուցված այդ խնդիրները չեն ապացուցվում, բնականաբար դա մի ելք է։

Իսկ եթե կապացուցվի, որ վարչական վարույթի շրջանակներում մատնանշված խնդիրներից կան ապացուցված փաստեր, որոնց հիման վրա կարելի է արդեն այլ որոշում կայացնել, բնականաբար, այդ դեպքում ժամանակավոր կառավարիչը կշարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի որոշի իր հաջորդ քայլերը, թե ինչպես է վարվում այդ ընկերության հետ՝ նոր մրցույթ է հայտարարում, կոնսորցիումով կառավարում է հայտարարում, փայաբաժին է ստանում պետությունը, այդտեղ տարբերակները շատ են»,- ասաց նա։

Հարցին՝ նպատակը ՀԷՑ–ում փայաբաժին ունենա՞լն է, ինչպես այլ ընկերություններում ունի, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես այդ նպատակը չեմ իմանում և չեմ կարող մեկնաբանել, որովհետև հարցը ամբողջությամբ քաղաքական է, իսկ ես իմ անձնագրի պաշտոնով իրավունք չունեմ քաղաքական մեկնաբանություն ունենալ»,– ընդգծեց Մեսրոպյանը։

Նմանատիպ նյութեր

ԱԺ-ն կունենա 12 հանձնաժողով, որից 4-ի նախագահումն ընդդիմությանն է

ԱԺ-ն կունենա 12 հանձնաժողով, որից 4-ի նախագահումն ընդդիմությանն է

9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով: Նվազագույնը 8 անդամ կունենան հանձնաժողովները՝ 5-ը «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը «Ուժեղ Հայաստանից», 1-ը «Հայաստան» դաշինքից: 10-ական անդամներ կունենան Պաշտպանության և էթիկայի հանձնաժողովները։ Հանձնաժողովների...

Եվրամիությունը կրկին ավելացրել է Ռուսաստանից գազի ներմուծումը

Եվրամիությունը կրկին ավելացրել է Ռուսաստանից գազի ներմուծումը

Չնայած ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ Եվրոպայի գործադրած ջանքերին՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալը կրկին աճել է։ Ինչպես հայտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Էներգետիկայի և մաքուր օդի...

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Արամը ստանում է ազդեցիկ լծակներ. Ռոբերտ Ամստերդամ

Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա, մասնավորապես,...

TRIPP-ը ստեղծում է պանթուրանական միջանցք՝ Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք․ Արթուր Խաչատրյան 

  Ինչ ասել ենք մեկ տարի առաջ, հիմա նույնպես կրկնում եմ՝ TRIPP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։...

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. Հայաստանը 5-րդն է

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կրճատվել է գրեթե 5 անգամ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Երկիրը կարտոֆիլի վաճառքից ստացել է 4 միլիոն 879 հազար դոլարի եկամուտ, իսկ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 18 414 տոննա։ Նվազումը կազմել է...