Երկրում ինչ կատարվում է, ասում են՝ Նիկոլ Փաշինյանն եկավ․ ՔՊ-ական պատգամավոր

24 Սեպտեմբերի, 2025

«Նիկոլ Փաշինյանի անունը հերիք է տաք։ Ես հասկանում եմ, որ ընդդիմադիր դաշտի այդ ողորմելի խոսույթը՝ ինչ երկրում էլ կատարվում է, մեկը վթարի է ենթարկվում, ասում են՝ Նիկոլ Փաշինյանն եկավ․․․»,- այսօր տեղի ունեցած ճեպազրույցում  ասել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։

Նա հունից դուրս եկավ, երբ լրագրողները Նիկոլ Փաշինյանի անունը հիշատակեցին որպես երկրի ղեկավարի, որը պատասխանատվություն է կրում տեղի ունեցող զարգացումների համար։

«Լսեք, հիմա բոլոր իշխանությունների ժամանակ և բոլոր երկրներում աշխարհի սպանություններ լինում են։ Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու, օրինակ, ներքին գործերի նախարարության աշխատանքի արդյունավետության համար։ Դա․․․ Չեք կարծում, որ մինչ այս ես գոնե տեղյակ եմ Սյունիքում կոնկրետ երկու դեպքից, որը պետք է ավարտվեր ամենայն հավանականությամբ նույն ելքով, որով ավարտվեց Մերձավանում, բայց ներքին գործերի նախարարությունը դա կանխել է։ Հիմա չկանխեց, որովհետև թերացում է եղել ընդհանուր իրավապահ համակարգի կողմից»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...