Երևի մի օր էլ Արցախ անունը տալու համար գործեր հարուցեն… «Փաստ»

15 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

2020 թվականի փաշինյանական ծանր պարտությունից հետո 2022 թ. հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն Արցախը հռչակեց որպես ադրբեջանապատկան տարածք: Հետո եկավ 2023 թվականը՝ որպես դրա հետևանք:

Թվում էր, թե որևէ հայկական իշխանություն պետք է ամեն կերպ կանգներ ցեղասպանական ոճրագործության ենթարկված Արցախի հայության կողքին, պետք է հնարավոր բոլոր միջազգային ատյաններում բարձրաձայներ նրանց անկապտելի իրավունքների մասին, պետք է, պետք է, պետք է… Բայց տրամագծորեն հակառակն է: Այնպիսի տպավորություն է, որ իշխանություն համարվողները որդեգրել են Արցախի հայությանը «դաբիտ» անելու մոտեցում:

Արցախի տևական շրջափակմանը հաջորդած՝ հայության բռնի տեղահանությունից հետո Փաշինյանի իշխանությունը իր «պարտականությունը» սահմանափակեց ինչ-ինչ դրամական հատկացումներով: Ավելին, արվեց այնպես, որ Արցախի հայությունը «ցրվեց» տարբեր բնակավայրերով, գյուղերով, քաղաքներով: Հաջորդող 2024-ին ու հատկապես հիմա Փաշինյանի իշխանությունն այնպիսի մթնոլորտ ու պայմաններ է ձևավորել, որ Արցախի հայության մի որոշակի մասը ստիպված լինի Հայաստանի Հանրապետությունից էլ հեռանալ: Եվ շատերն էլ արդեն հեռացել են: Ավելին, հաճախ մեր արցախցի հայրենակիցներին, որ առանց այդ էլ կորցրել են բացարձակապես ամեն ինչ, իշխանությունները և նրանց գովաբանող քարոզիչները վերաբերվում են թշնամանքով:

Իսկ երբ մարդիկ իրենց իրավունքների մասին են բարձրաձայնում, անպատկառ վարքի ու խոսքի դրսևորման են հանդիպում թե՛ ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյայի, թե՛ վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի, թե՛ քպականների կողմից, այնքան, որ նրանցից մեկը, ի հակադարձում արցախցու ցանկության, թե իր տունն ու հայրենիքն է ուզում, հեգնանքով ասում է, թե իրենք էլ «ծովից ծով Հայաստան» են ուզում:

Ինչպիսի՜ ցինիզմ, հատկապես մի իշխանության ներկայացուցչի կողմից, որ Արաքսից այն կողմ Արևմտյան Հայաստան չի տեսնում, որ Արարատ սարը հայկական չի համարում, որ, որ, որ…

Այս ամենին գումարենք նաև արցախցիների հետ տարվող «զրույցները», ահաբեկումները, Արցախ անունը մոռացության տալու բոլոր ճիգերը, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա: Երևի մի օր էլ Արցախ անունը տալու համար գործեր հարուցեն…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...