ԵՄ-ն Ուկրաինային Անկախության օրվա առթիվ հատկացրել է ավելի քան 4 միլիարդ եվրո

22 Օգոստոսի, 2025

Եվրամիությունը Ուկրաինային փոխանցել է 4.05 միլիարդ եվրո՝ երկրի Անկախության օրվան ընդառաջ, որը նշվում է օգոստոսի 24-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

«Այս նոր ֆինանսավորումն ընդգծում է մեր հանձնառությունը ոչ միայն Ուկրաինայի վերականգնման գործում, այլև նրա ապագայի կերտման հարցում՝ որպես ինքնիշխան և ժողովրդավարական երկիր», — ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ինչպես նշել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, Ուկրաինայի վերականգնման համար «Ուկրաինայի ֆինանսական միջոցներ» ծրագրի շրջանակում երկրին հատկացվել է 3,05 միլիարդ եվրո, իսկ ևս 1 միլիարդ եվրո՝ «ERA Loans» նախաձեռնության շրջանակում, որը ֆինանսավորվում է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով:

«Այս աջակցությունը ամրապնդում է ինչպես պետական ​​բյուջեն, այնպես էլ վերականգնման գործընթացը։ Շնորհակալություն մեր եվրոպացի գործընկերներին», — գրել է Սվիրիդենկոն իր Telegram ալիքում։

2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր՝ Եվրամիությունը և նրա անդամ պետությունները Ուկրաինային ընդհանուր առմամբ 168.9 միլիարդ եվրոյի մարդասիրական, ֆինանսական և ռազմական օգնություն են ուղարկել։ Այդ մասին նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան

Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը: Այս մասին Ստրասբուրգից հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հիմնական առաջնահերթությունները՝ առանձնացնելով պարենային և էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արտաքին...

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։ «Ցավոք, Անատոլի Միխայլովիչը հեռացավ կյանքից այսօր առավոտյան՝ ժամը 6:45-ին։ Նա 87 տարեկան էր», — ասել է Ռուդիխը։ Նրա խոսքով՝ մահվան հավանական պատճառը կարող էր...