Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փորձել է համոզել իշխանություններին՝ հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու օրակարգից։ Այս մասին նա հայտարարել է ՍիվիլՆեթին տված հարցազրույցում՝ բացատրելով, թե ինչու է հենց հիմա հրապարակայնորեն դեմ արտահայտվում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությանը։
«Ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք»,- ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այդ քաղաքականության հնարավոր վտանգների մասին դեռ պաշտոնավարման ընթացքում զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին։
«Իմ հոդվածում նշված բոլոր կարծիքների մասին իմ գործընկերները, կարող է՝ հատվածական, բայց տեղյակ են եղել»,- նշել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը։





