««Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը Հայաստան է ժամանել իմ անձնական հրավերով։ Իմ բացման խոսքում ես նշել եմ, որ, սկզբունքորեն, ռուսական կոնցեսիայի հետ կապված խնդիրներ չունենք։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ։ Ռացիոնալ լուծումը կոնցեսիոն կառավարման ձևաչափի փոփոխությունն է։ Այսինքն՝ կառավարման փաստացի փոխանցումը երրորդ երկրներին։ Բայց եթե մեր ռուս գործընկերները կարող են առաջարկել այս հարցի լուծման իրենց տարբերակը, մենք լիովին պատրաստ ենք այն քննարկել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




