«Քաղաք, որտեղ հանդիպում են պատմությունը, մշակույթն ու նոր գաղափարները». ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի առթիվ

10 Հոկտեմբերի, 2026

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի առթիվ՝ ընդգծելով քաղաքի պատմական ու մշակութային ժառանգությունը, ինչպես նաև նոր գաղափարների նկատմամբ դրա բացությունը։

«Ծնունդդ շնորհավոր, Երևան։ Քաղաք, որտեղ միավորվում են պատմությունը, մշակույթը և նոր գաղափարները», — ասվում է ԵՄ պատվիրակության հրապարակած շնորհավորական ուղերձում։

Ներկայացուցչությունում ընդգծել են, որ Եվրամիության և Հայաստանի համագործակցությունն ուղղված է մայրաքաղաքի էկոլոգիական ու կայուն զարգացմանը։ Որպես գործընկերության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ջրամատակարարման բարելավումը, կլիմայական ու էներգետիկ նախաձեռնությունները, ինչպես նաև օդի որակի բարելավումն ու դրա աղտոտվածության մշտադիտարկումը։

Նմանատիպ նյութեր

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։ «Ալիևյան...

Հնարավորությունը կարող է այդպես էլ մնալ հնարավորություն և չդառնալ իրողություն. Ոսկանյան

Հնարավորությունը կարող է այդպես էլ մնալ հնարավորություն և չդառնալ իրողություն. Ոսկանյան

Մեզանում լայն ուշադրության արժանացավ Բաքվի բարբարոսսկան վարչախմբի ԱԳ նախարարի՝ երեկվա հայտարարությունը Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը ողջունելու առումով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Միևնույն ժամանակ, շատ կարևոր էր այդ «ողջունման» բովանդակային...

Ուկրաինան շարունակում է հարվшծել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին. Պուտին

Ուկրաինան շարունակում է հարվшծել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին. Պուտին

Ուկրաինան շարունակում է հարվածել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին՝ չնայած Թրամփի կոչերին, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ «Ռուսաստանի պատասխան գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի վառելիքաէներգետիկ օբյեկտներին հարվածելուն անխուսափելի են. բոլորը պետք է դա...

Ես իրավունք ունեմ ծանոթանալու քրգործի նյութերին. Ռոբերտ Քոչարյան

Ես իրավունք ունեմ ծանոթանալու քրեական գործի նյութերին, հասկանալու, թե ինչ հարցեր կարող եմ տալ, և լիարժեքորեն իրականացնելու իմ պաշտպանությունը։ Սակայն այսօր այդ հնարավորությունն, ըստ էության, սահմանափակված է։ Այս մասին...

Մայր օրենքն արտաքին պահանջով փոխելու ռիսկն այն է, որ հաջորդ պահանջի սահմանն արդեն մենք չենք որոշելու. փաստաբան

Մայր օրենքն արտաքին պահանջով փոխելու ռիսկն այն է, որ հաջորդ պահանջի սահմանն արդեն մենք չենք որոշելու. փաստաբան

Փաստաբան Մերի Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՀՀ գործող Սահմանադրությունն ամրագրում է անփոփոխելի հոդվածների սկզբունքը՝ պետության հիմնարար դրույթները քաղաքական ցնցումներից պաշտպանելու համար։ Եվ հենց Սահմանադրության նախաբանն է արտացոլում, թե պետականության ինչ...