ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է, որ ստացել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված իմ նամակը. Ռոբերտ Ամստերդամ

7 Ապրիլի, 2026

Ռոբերտ Ամստերդամն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Եվրոպական միությունը պաշտոնապես հաստատել է, որ ստացել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված իմ նամակը։
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը նշել է, որ տեղյակ է բարձրացված մտահոգություններին և «հետևում է» Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող դատական գործընթացին։
Այս արձագանքը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացները չեն կարող մնալ ստվերում։
Մենք հստակ ներկայացրել ենք այն ռիսկերը, որոնք առկա են դատական համակարգում և ժողովրդավարական կառավարման համակարգում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ։
Հարցուպատատասխանը անգլերեն
Հարցուպատասխանի հայերեն թարգմանությունը
Հարց- Արդյոք Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տեղյա՞կ է պարոն Ամստերդամի նամակի բովանդակությունից և այնտեղ բարձրացված կոնկրետ մտահոգություններից։
—ԵՄ պատվիրակությունը տեղյակ է նամակի մասին։
Հարց-Արդյոք Եվրոպական խորհրդարանի նախագահը պաշտոնապես ստացե՞լ է այս նամակը, և եթե այո, արդյո՞ք կա պաշտոնական պատասխան կամ դիրքորոշում նրա գրասենյակի կամ Խորհրդարանի կողմից։
—Եվրոպական խորհրդարանը ստացել է նամակը։
Հարց- Արդյոք ԵՄ պատվիրակությունը հետևու՞մ է Սամվել Կարապետյանի դեմ դատական գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հաշվի առնելով նամակում հիշատակված մարդու իրավունքների եվրոպական չափանիշները։
—ԵՄ պատվիրակությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ներառյալ Սամվել Կարապետյանի դեմ դատական գործընթացին։ Այնուամենայնիվ, նման գործերի քննությունը ՀՀ իշխանությունների իրավասությունն է, իսկ դատական գործընթացը՝ ներպետական դատական համակարգինը։ Հիմնվելով ԵՄ-Հայաստան գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների վրա՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս քննությունները, կգործեն անկախ, ազնիվ ու հաշվետու կերպով և կպահպանեն ժողովրդավարական սկզբունքներն ու հիմնարար իրավունքները, ներառյալ՝ արդար դատաքննության իրավունքը։ Կարող ենք վստահեցնել ձեզ, որ այս սկզբունքների հարգումը ՀՀ իշխանությունների հետ ԵՄ կանոնավոր երկխոսության առանցքային տարրն է։

Նմանատիպ նյութեր

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝...

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան 

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ,...

Այնպես չէ, որ եթե Ստեփանավանում պարտվեին, իշխանությունը զիջելու էին․ Ղազինյան

  ««Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկություններն ու ձերբակալությունները խոսում են իշխանությունների թուլության մասին։ Իշխանությունները ոչ թե կոնկրետ թեկնածուից են վախենում, այլ՝ իրավիճակից։ Այնպես չէ, որ եթե...

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Սահմանադրական դատարանն...

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և...