Երևանում է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի հարցերով փոխտնօրենը, որը ԵՄ-ի կողմից Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:
Յոհաննես Լուխներին ընդունել է ներքին գործերի նախարարը, ով հայտարարել է, որ վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է:
ԵՄ ներկայացուցիչն իր հերթին ողջունել է այս ուղղությամբ քայլերը։






