«Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. 24-ամյա քաղաքացին մահացել է

19 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20։35-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Արմավիրի շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ Արևիկ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում վնասվածքով անձ կա։

Ահազանգով մեկնած ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, ժամը 20։25-ի սահմաններում 25-ամյա տղամարդը տան բակում իրեն պատկանող «Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է՝ պատահաբար վիրավորելով կնոջ 24-ամյա եղբորը։

25-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Նոյեմբերի 19-ին հիվանդանոց տեղափոխված 24-ամյա քաղաքացին մահացել է։

Կատարվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր

Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս․ Նիկոլ Փաշինյան

  «Առաջարկում եմ ընդդիմությանը՝ եկեք գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս։ Եթե ժողովուրդը այո կասի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու։ Ցանկացած պահի...

Սկսո՞ւմ եք պակասեցնել, ուրեմն սկսեք ձեզանից. Հակոբ Բադալյանը՝ քաղաքապետին

Սկսո՞ւմ եք պակասեցնել, ուրեմն սկսեք ձեզանից. Հակոբ Բադալյանը՝ քաղաքապետին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեւանի քաղաքապետը հայտարարում է, թե գլխավոր խնդիրը մեքենաների քանակն է եւ դա պետք է նվազեցնել։ Օրինակ, որ պետք է ավելացնել ճանապարհները, դա չի քննարկվում։ Դե, դա պահանջում է ավելի ստեղծարար եւ կառուցողական...

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք G20-ի  կայքից: «G20» գագաթնաժողովն աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջնորդների ամենամյա հանդիպումն է, որտեղ քննարկվում և...

+ 19 մլն 600 հազար եվրո․ Երկրորդ վարկը՝ մեկ օրում

+ 19 մլն 600 հազար եվրո․ Երկրորդ վարկը՝ մեկ օրում

Հայաստանի կառավարությունը այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց ևս մեկ վարկի՝ 19 մլն 600 հազար եվրո արժողությամբ։ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև նախատեսվում է ՊԵԿ ահմանային անցակետերի արդիականացման ծրագրի...

Ասում եք՝ 300 հազար աշխատատեղ է ստեղծվել, բայց աղքատությունը չի նվազել․ Մեսրոպ Մանուկյան 

«Խոսք եք տվել, որ 2018-2019 թվականներին մեր երկրում ծայրահեղ աղքատներ չեն լինելու, բայց 2023 թվականի արդյունքները ցույց են տալիս, որ շուրջ մեկ միլիոն ծայրահեղ աղքատներ կան մեր երկրում։ Դուք նորից խոսք եք տվել, որ աղքատության մակարդակը պետք...