Վաղարշյան փողոցում երիտասարդը փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի. ՆԳՆ

19 Նոյեմբերի, 2026

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին մայրաքաղաքի Վաղարշյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը տեսնելով ոստիկաններին՝ փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի։

Համայնքային ոստիկանները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Արաբկիրի բաժին։ 27-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով 2 տոպրակ՝ ընդհանուր 1,80 գրամ  քաշով։ Պարզվել է, որ նա թմրամիջոցը պետք է փոխանցեր այլ անձի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշյան փողոցի նշված հատվածում հայտնաբերվել է մեթամֆետամինի զանգվածով 3 տոպրակ՝ ընդհանուր 3,80 գրամ քաշով։

27-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր

Բա դուք ինչո՞ւ եք սաղ․ լրագրողը՝ Փաշինյանին

«Պարոն Փաշինյան, բուլդոզերը մի մեքենա է, որը նախատեսված է հողը փորելու, քանդելու և տեղափոխելու համար։ Երեկ սպառնում էիք՝ ասացիք՝ բուլդոզերով կգամ ու կանգ չեմ առնի։ Իսկ Եռաբլուրում ինչքան հող կար փորվելու, փորվել է, ինչքան տեղափոխելու էր՝...

Ես Սյունիք բառ ասե՞լ եմ․ Նիկոլ Փաշինյանը կրկին հերքեց իր նախկին խոսքերը

  «Սյունիքը ո՞րն է։ Ասում եմ՝ Սյունիքը ունի կոնկրետ քարտեզ։ Այդ զորքը հետ է քաշվել Վաղարշակ Հարությունյանի՝ իմ կողմից տված հրամանով և Վաղարշակ Հարությունյանի կողմից հետ է քաշվել, և կանգնել է Սյունիքի սահմանի վրա։ Այդ զորքը, մի րոպե,...

Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում

Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ անդրադառնալով անհետ կորած ադրբեջանցիների և ականային վտանգի խնդրին։ Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմի տվյալներով՝ անհետ կորած է համարվում 4 010 քաղաքացի, իսկ Արցախի օկուպացված...

Փաշինյանը խոստովանեց՝ Սահմանադրության հարցը քննարկել է Ալիևի հետ

  «Պարոն վարչապետ, շարունակելով ընդդիմությանն ուղղված Ձեր առաջարկությունների թեման՝ մոտ երեք շաբաթ առաջ այս օրակարգը կրկին սկսվեց հարցուպատասխանի ընթացքում։ Հաջորդ օրը՝ ճեպազրույցում, այստեղ ասացիք, որ շատ բարդ ճանապարհ է սպասվում՝...