Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ»

18 Հունիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդեն տեւական ժամանակ է՝ Ռուսաստանն արգելել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումն իր տարածք։ Իշխանական շրջանակները փորձում են կրկին խաբել մարդկանց, թե ռուսական արգելքները շրջանցելու ուղիներ են գտել։ Բացի այն, որ մի քանի ֆուռ մթերք է ուղարկվել տարբեր երկրներ՝ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհ էլ են գտել։ Իշխանական միջանցքներում պարծենում են, թե հայկական ելակը տանում են Վրաստան եւ այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։ Ի դեպ, նշվում է, որ այդ այլընտրանքային ճանապարհից բոլորը չէ, որ օգտվում են։

Մեզ ասացին, որ այդ ուղին աշխատում է Տիգրան Ավինյանի ընտանիքի հետ կապվող ջերմոցների ելակի արտահանման համար։

Ի դեպ, Արարատյան դաշտավայրում արդեն սկսել են ծիրանի քաղը։ Երեկ մեզ ասացին, որ Սուրենավան եւ Արմաշ գյուղերում, որտեղ առաջինն է հասնում հայկական ծիրանը, գյուղացիները փաստի առաջ են կանգնել՝ ամեն տարվա պես արտահանում չկա, մեկ-երկու ֆուռ է միայն գյուղ մտել, եւ բերքը գյուղացուց գնում են աննախադեպ ցածր գնով՝ 400-500 դրամով։ Նախկինում նման բան երբեւէ չի եղել, առաջին բերքը մթերվել է առնվազն կրկնակի թանկ գնով։ Տեղական շուկայում էլ հնարավոր չէ ամբողջ բերքն իրացնել։

Նմանատիպ նյութեր

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են...

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...