Եկել ենք մեր աղոթքը մատուցելու մեր զոհված զավակների հիշատակի համար․ Կաթողիկոս

21 Սեպտեմբերի, 2026

 

«Մեզ համար այսօրվա առիթով այս նվիրական վայրերը աղոթքի, խոկումի և ապրումի վայրեր են։ Եվ մենք առավոտյան արդեն, որքան գիտեմ, հրապարակել ենք մեր ուղերձը, մեր պատգամը, մեր մաղթանքը մեր ժողովրդին։ Վերստին մեր հայցն ու աղոթքը մենք այսօր առ Աստված բարձրացրեցինք Մայր Տաճարում՝ նշելով Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը, և մեր խնդրանքն առ Աստված մատուցեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը, հայրենի մեր երկիրը և մեր ժողովուրդը։

Այնուհետև եկանք այստեղ՝ նույնպես մեր աղոթքը մատուցելու մեր զոհված զավակների հիշատակի համար, մեր խոնարհումը բերելու նրանց հիշատակի առջև և հայցելու միաժամանակ, որ ազգի զավակունք՝ ինչպես համայն Հայաստանում, այնպես էլ ի սփյուռս աշխարհի, ոգեշնչվեն մեր հերոս զավակների քաջարի ոգով և նվիրումով ու հանձնառությամբ իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդման, մեր հայրենիքի զորացման, մեր ժողովրդի օրհնյալ և բարօր կյանքի համար։

Թող Տերը օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, և ապրենք համերաշխ, միասնական ու իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար իրենք իրենց թանկագին կյանքն ընծայեցին։ Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի և մեր ժողովրդի վրա։ Ապրենք խաղաղության մեջ, ապրենք ապահով և անորդով կյանքով։ Բարին ձեզ»,- այս մասին Եռաբլուրում հայտարարեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Եիկրորդը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Այսօր նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք նախարարներ ԱԺ-ում են

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է ԱԳ նախարարության ծախսերն ու եկամուտները։ Մանրամասն՝ ուղիղ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին, և դրա...

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին...

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...