Եկեք միաբանվենք ու մեկտեղվենք՝ պահելու մեր միության հիմնաքարը՝ Աստվածակառույց Մայր Աթոռն իր գահակալով. Հայր Դերենիկ

12 Հունվարի, 2026

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հայր Դերենիկն իր հավատարմությունն ՝ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Մեր պատմությունը կարդալով՝ միշտ հիացել ու ոգեշնչվել եմ մեր ազգի անկոտրում զավակների ոգեղենությամբ, ինչպես նաև հիասթափվել ու ցավել եմ մեր ազգադավ տեսակներով: Եվ, որպես պատմության քամահրանք, մեր Վարդանների ու Դավիթների կողքին եղել են վասակներ ու վերգոներ, Մխիթար սպարապետների ու Աղբյուր Սերոբների կողքին եղել են մելիք ֆրանգյուլներ ու գեղաշենցի ավեններ և այսպես հակոտնյա տեսակների մի ողջ շարք…

Բայց և այնպես, հավատացել ու հավատում եմ մեր ազգի իմաստնությանը, Հայկյան հայրենասեր, եկեղեցասեր, ազնիվ ու անդավաճան տեսակին։ Եվ տեղին է հիշել հայտնի այս խոսքը. «Աշխարհը դառնում է ի շրջանս յուր»:

Սիրելինե՛րս, առավել քան երբևէ, եկեք միասնական լինենք, միաբանվենք ու մեկտեղվենք՝ պահելու մեր միության հիմնաքարը՝ Աստվածակառույց Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր գահակալով, իր ուխտապահ հոգևորականներով ու իր սիրասուն հայկազյան սերնդով…

Եվ ուրեմն՝ եկեք

Ատելու փոխարեն սիրենք,

Վրեժխնդիր լինելու փոխարեն ներենք,

Ցավացնելու փոխարեն բուժենք,

Եվ, ի վերջո, եկեք աստվածամարտությունից դառնանք դեպի Աստվածապաշտություն»,-նշել է Հայր Դերենիկը։

 

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...