Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

5 Հոկտեմբերի, 2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը, ազատվելով Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր պաշտոնից, նշանակվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ։
Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր։
Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Իտալիայում։

Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Հմայակյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է նշանակվել Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։

Արժանապատիվ Տ. Սամուել քահանա Սարգսյանը ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում։
Արժանապատիվ Տ. Գյուտ քահանա Գալստյանը ծառայության է նշանակվել Արմավիրի թեմում։
Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Բաղդասարյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիան վերածվել է Եվրոպայի «թույլ օղակի». Bloomberg

Ֆրանսիան վերածվել է Եվրոպայի «թույլ օղակի». Bloomberg

2017 թվականից նախագահական պաշտոնը զբաղեցնող Էմանուել Մակրոնի կառավարման տարիներին Ֆրանսիան վերածվել է Եվրոպայի «թույլ օղակի», հայտնում է ՌԻԱ նովոստին, հղում անելով  Bloomberg գործակալությանը, որը ներկայացրել է նրա նախագահության հիմնական հանգրվանները։ «Քաղաքական...

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ԱԱԾ տնօրենի տեղակալին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։ Դավիթ Սանամյանին պաշտոնից ազատելու որոշումը Փաշինյանն այսօր է ստորագրել։ Սանամյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2025թ. օգոստոսի...

Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է․ Լևոն Քոչարյան

  «Ունենք մի իրավիճակ, երբ մեր տնից երեք չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Իմ մասով, ինչպես գիտեք, այդ անհեթեթ գործը կա, որը դատարանում է գտնվում։ Հիմա կալանավորեցին հորս ու նաև եղբորս։ Նույն...

Սանչեսը խոստովանել է՝  իր կառավարությունը «սխալներ է թույլ տվել». Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Սանչեսը խոստովանել է՝ իր կառավարությունը «սխալներ է թույլ տվել». Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Իսպանիայի վարչապետը բնակարանային ճգնաժամի ֆոնին նշանակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ նոյեմբերի 29-ին։ Պեդրո Սանչեսը խոստովանել է, որ իր կառավարությունը «սխալներ է թույլ տվել», հայտնում են ԶԼՄ-ները, հղում անելով տեղական RTVE հեռուստաալիքին։ Ավելի վաղ...

800 վկայի ներգրավումը նախագահին տարիներով կալանքի տակ պահելու շարժառիթ ուներ․ Հովհաննես Խուդոյան

  «Դեռևս 2018 թվականին, երբ որ այդ ծավալով գործը ներկայացվեց, հասկանալի էր, որ դա պրոցեսը ձգելու միտում ունի։ Որովհետև եթե նույն ստորաբաժանումից, օրինակ, 200 զինծառայողի բերում ես, հարցաքննում ես, իրենք դատարանում որևէ նոր, պրոդուկտիվ...