Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը․ «Հրապարակ»

7 Փետրվարի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Կկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը։ Մայր Աթոռից չնայած չեն շտապում հստակ պատասխանել՝ Հոգեւոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելուց հետո, սակայն, որոշ տեղեկություններով, եպիսկոպոսների արմատական թեւը պնդում է, որ այն ամեն գնով կայանա, թեկուզ՝ առցանց տարբերակով, եթե թույլ չտան, որ հոգեւորականները մեկնեն Ավստրիա։ Նրանք կարծում են, որ Վեհափառի կողմից հերթական զիջումը կլինի ժողովի չեղարկումը` ի վնաս Եկեղեցու:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարեվերջին էին Եպիսկոպոսաց ժողովը պատրաստվում հրավիրել, որը չեղարկվեց իշխանական ճնշումների ներքո։ Գուցե Վեհափառը հույս ունի, իրավիճակը չսրելով, Փաշինյանին բերել կառուցողական դաշտ, սակայն նա քանիցս կրկնել է, որ միայն կաթողիկոսի հեռանալու հարցի շուրջ կարող է բանակցել եկեղեցու սպասավորների հետ։ Մյուս կողմից՝ նախանձելի վիճակում չէ նաեւ Փաշինյանը` իր սկսած արշավը դոփում է տեղում, թիմակիցները թաքուն խոստովանում են, որ պարտվել են կաթողիկոսի դեմ հայտարարած պատերազմում, սակայն դեռ հույս ունեն, որ «կհաղթեն», եթե հաղթեն հունիսի ընտրություններում եւ իշխանությունը պահեն: Այդ ժամանակ արդեն Վեհափառի գնալը կդառնա օրերի, անգամ՝ ժամերի հարց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 07․ 02․ 26

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...