Խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ. Իշխան Սաղաթելյան

7 Օգոստոսի, 2025

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ձևավորմամբ և մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ շահագրգռված որևէ երկիր պետք է ջանքերն ուղղի Բաքվում պահվող բոլոր գերիների ազատ արձակման, ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման, բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանը բավական ցավոտ և «խիզախ» միակողմանի զիջումներ արդեն արել է, սակայն այդ զիջումները ոչ միայն տարածաշրջանը չեն կայունացրել, այլ էլ ավելի են գրգռել Ադրբեջանի ախորժակը՝ դուռ բացելով նոր պատերազմի համար:

Քանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ:

Իհարկե դուք կարող եք տարբեր հուշագրեր ստորագրել խաղաղության մասին, կարող եք տասնյակ հայտարարություններ անել,  բայց դրանցից և ոչ մեկը խաղաղություն չի բերելու տարածաշրջան:

Պատմության ընթացքում ոչ մի ուժի երբևէ չի հաջողվել ագրեսորի բոլոր պահանջները բավարարելով  հասնել խաղաղության: Այդպիսի քաղակաքանությունն, ի վերջո, հանգեցրել է աղետի բոլորի համար:

Մինչ այդ` հերթական անգամ նշեմ, որ այս ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղի են ունենում ժողովրդի թիկունքում և բացառապես մեկ անձի հետ:

Հայաստանում ազդեցություն ունեցող որևէ քաղաքական ուժ, լուրջ հեղինակություն ունեցող որևէ անհատ կամ կառույց չի սատարում այդ պայմանավորվածությունները և օրվա ռեժիմի որդեգրած քաղաքական ուղեգիծը:

Ձեռք բերված պանմանավորվածությունները կյանքի կոչելու համար վարչախումբը  ստիպված ամեն անգամ ընդլայնում է ռեպրեսիաների ալիքը, ավելացնում երկրում քաղբանտարկյալների թիվը:

Ուստի արտաքին այն ուժերը, որոնց հույսը Փաշինյանի անվերջ զիջելու մարտավարութնունն է, պետք է լավ իմանան, որ անվերջ ռեպրեսիաների միջոցով հանրային դժգոհության ալիքը երկարաժամկետ  զսպել հնարավոր չէ»:

Նմանատիպ նյութեր

Բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Փարպի բնակավայրից դեպի Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա...

Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն․ «Կարճ ասած»

  Նախ ուզում եմ վերհիշենք 6 տարի առաջ այս օրվա իրադարձությունները։ 44-օրյա պատերազմի 6-րդ օրն էր։ Թշնամին հրթիռակոծեց Ստեփանակերտը, Հադրութը։ Հայաստանի իշխանության՝ այդ օրը հայտնած տեղեկություններից երևի ամենաճիշտը դա...

Կրակոցներից հետո աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ․ ՆԳՆ

Կրակոցներից հետո աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ․ ՆԳՆ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, ԲԿ-իցահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։ ▫️Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության...

ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու «խնդիրներն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու «խնդիրներն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում...

Կրшկոցներ՝ Երևանում․ վիրավոր կա

Կրшկոցներ՝ Երևանում․ վիրավոր կա

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի...