Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թբիլիսիում սպասվող պայթյունների մասին

8 Մայիսի, 2025

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 7-ին հաղորդագրություն էր տարածել Թբիլիսիի 3 առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։

ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է Թբիլիսիի երեք մոլերի՝ «East Point»-ի, «Galleria Tbilisi»-ի և «Tbilisi Shopping Area»-ի դեմ առկա ռումբի սպառնալիքի մասին և կոչ է արվում առաքելության բոլոր աշխատակիցներին «խուսափել այս վայրերից՝ մինչև հետագա ծանուցում»։

Արձագանքելով այս հաղորդագրությանը՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դիվանագիտական առաքելություններին կոչ է արել «հարգել անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունների գործունեությունը և զերծ մնալ համապատասխան գերատեսչությունների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց»։

Ժամեր անց դեսպանատունը հետ է կանչել հնարավոր պայթուցիկ սարքերի մասին նախազգուշացումը։

«Վրացական իրավապահ մարմինները երեկ երեկոյան դեսպանատանը տեղեկացրել են , որ երեք առևտրի կենտրոններից որևէ մեկում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: Տարածաշրջանային անվտանգության վարչությունը հանել է դեսպանատան աշխատակիցներին այդ տարածքներից խուսափելու հանձնարարականը», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...