Ուկրաինայում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը ողբերգական է․ Վրաստանի պատասխանը Զելենսկուն

25 Սեպտեմբերի, 2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արված հայտարարությանը, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը «տաս գլուխ բարձր է» բոլոր թեկնածու երկրներից՝ թե՛ մարդու իրավունքների, թե՛ ժողովրդավարության առումով։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով ստեղծված իրավիճակին, ապա այնտեղ իրավիճակը ողբերգական է թե՛ ժողովրդավարության և թե՛ մարդու իրավունքների ոլորտում։ Երբ նման իրավիճակում սկսում են խոսել Վրաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին, դա ինքնին անհեթեթություն է։ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածու երկրների շրջանում անվերապահ առաջատար է, այդ թվում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսանկյունից։ Մենք տասը գլուխ բարձր ենք բոլոր թեկնածու երկրներից ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ ժողովրդավարության հարցերում»,- նշել է Վրաստանի վարչապետը։

 

Նմանատիպ նյութեր

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին Ռուսաստանում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների վերաբերյալ...

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...