Ուկրաինայում իրավիճակը ժամանակի ընթացքում միայն վատանալու է և ավելի լավ է պայմանավորվել հիմա. Դեն Դրիսկոլ

26 Նոյեմբերի, 2025

Անցյալ շաբաթ Կիևում ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը մռայլ գնահատական է տվել, NBC News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։

Նա իր գործընկերներին ասել է, որ իրենց զորքերը մարտադաշտում դժվարին իրավիճակի առջև են կանգնած և անխուսափելի պարտություն կկրեն ռուսական զորքերի ձեռքով։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Դրիսկոլը նրանց հայտնել է, որ ռուսները մեծացնում են իրենց օդային հարձակումների մասշտաբն ու տեմպը, և որ նրանք ի վիճակի են անվերջ մարտեր վարել։ Նա շարունակել է, որ Ուկրաինայում իրավիճակը ժամանակի ընթացքում միայն վատանալու է և ավելի լավ է խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվել հիմա, քան ապագայում հայտնվել էլ ավելի թույլ դիրքում։

ԱՄՆ պատվիրակությունը նաև հայտարարել է, որ ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունը չի կարողանա Ուկրաինային զենք և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներ մատակարարել այն ծավալներով, որոնք անհրաժեշտ են երկրի ենթակառուցվածքները և բնակչությունը պաշտպանելու համար։

«Հաղորդագրությունը հիմնականում հետևյալն էր. դուք պարտվում եք,- ասել է աղբյուրներից մեկը,- և դուք պետք է ընդունեք գործարքը», — նշել է աղբյուրը։

Դրիսկոլի հանդիպումն ուկրաինացիների հետ եղել է Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաների ջանքերի մի մասը, որպեսզի ճնշում գործադրեն ուկրաինացիների վրա՝ ստիպելով նրանց անհապաղ ընդունել ԱՄՆ-ի կողմից աջակցվող նոր խաղաղության առաջարկը, չնայած այն հանգամանքին, որ այն ներառում էր Ռուսաստանի մաքսիմալիստական պահանջները և պահանջում էր ցավոտ զիջումներ Կիևի կառավարությունից, հայտարարել են արևմտյան մի քանի գործող և նախկին պաշտոնյաներ։

Ուկրաինան քաղաքավարի կերպով հրաժարվել է ստորագրել խաղաղության ծրագիրը այն տեսքով, որով այն ներկայացվել է և առաջարկը զգալիորեն վերանայվել է անցյալ շաբաթ Դրիսկոլի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո։

Այս հանդիպումը դարձավ Թրամփի վարչակազմի ներսում առկա վաղեմի տարաձայնության հերթական օրինակը՝ կապված Ուկրաինայում պատերազմն ավարտելու եղանակի հետ։ Այս պառակտումը կապված է երկու պոտենցիալ նախագահի թեկնածուների՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ծավալվող քաղաքական մրցակցության հետ, որոնք պատրաստվում են 2028 թվականի նախագահական պայքարին։

Մի շարք գործող և նախկին պաշտոնյաների խոսքով՝ մի ճամբարը, որտեղ ընդգրկված են Վենսը, հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և այլ պաշտոնյաներ, կարծում են, որ խաղաղության ճանապարհի գլխավոր խոչընդոտն Ուկրաինան է և կողմ են, որ օգտագործվեն ԱՄՆ-ի ճնշման լծակները՝ Կիևին լուրջ փոխզիջումների դրդելու համար։

Մյուս ճամբարը, որը ներկայացնում են Ռուբիոն և այլ պաշտոնյաներ, պատասխանատու է համարում Ռուսաստանին և ասում, որ Մոսկվան կհանձնվի միայն այն դեպքում, եթե ստիպված լինի վճարել իր ագրեսիայի համար պատժամիջոցներով և այլ ճնշումներով։

«Որոշ ժամանակ պարզ էր, որ կա պառակտում, բայց մենք չենք տեսել դրա հրապարակային դրսևորումը, ինչպես վերջին մի քանի օրերին», — ասել է Արևելյան Եվրոպայում փորձ ունեցող ԱՄՆ նախկին ավագ դիվանագետը։

Նմանատիպ նյութեր

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետից, Վեդի...

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ Ադրբեջանի...

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...