Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը»։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Արթիկի ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել, որ երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու որոշում կայացվի։






