Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 270 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերու։
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վերադարձված ռուսաստանցի զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում։ Նրանց հետ աշխատում է Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Յանա Լանտրատովան։
Անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն ստանալուց հետո զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում հետագա բուժում և վերականգնում անցնելու համար։




