Մոսկվան առայժմ որպես եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայր դիտարկում է Աբու Դաբին, սակայն հնարավոր են տարբեր տարբերակներ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք առայժմ ելնում ենք Աբու Դաբիի տարբերակից, սակայն կարող են լինել ամենատարբեր տարբերակներ»,– ասել է նա։
Ավելի վաղ Պեսկովը РИА Новости-ին հայտնել էր, որ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն մոտ ժամանակներս, սակայն շփումների հաջորդ փուլի հստակ ամսաթիվը դեռևս որոշված չէ։
Նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։
Ռուսական պատվիրակությունը գլխավորող՝ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ հանդիպման կենտրոնական թեման եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցն է եղել։
Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների լայնածավալ նոր փոխանակման շուրջ։ Փոխանակման կոնկրետ պայմանների մասին կհայտարարվի առաջիկայում։






