Աթոյան փողոցում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

23 Նոյեմբերի, 2026

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Տիգրան Գալստյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ քննչական խումբը դեպքի վայրում աշխատում էր, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Իսկ բախման հետևանքով էլ «ՎԱԶ 2107» -ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել Աթոյան փողոցում գործող շինանյութի խանութ՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

 

Նմանատիպ նյութեր

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կվերսկսվեն մոտ ժամանակներս. Պեսկով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կվերսկսվեն մոտ ժամանակներս. Պեսկով

Մոսկվան առայժմ որպես եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայր դիտարկում է Աբու Դաբին, սակայն հնարավոր են տարբեր տարբերակներ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք առայժմ ելնում ենք Աբու Դաբիի...

Այսքան աղմուկ, պետական միջոցների վատնում՝ ամբողջն ալիևյան պահանջը փաթեթավորելու համար․ Քրիստինե Վարդանյան

Այսքան աղմուկ, պետական միջոցների վատնում՝ ամբողջն ալիևյան պահանջը փաթեթավորելու համար․ Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թույլ ուղերձ, երկար տեքստ, ոչ մի հիմնական անկյունաքարային փոփոխություն պետության համար, այսքան աղմուկ, պետական միջոցների վատնում՝ ամբողջն ալիևյան պահանջը փաթեթավորելու համար։ Միաժամանակ...

Փաշինյանն իր հեռանալու համար պայմաններ է առաջարկում

Փաշինյանն իր հեռանալու համար պայմաններ է առաջարկում

Եթե Նոր Սահմանադրությունը չընդունվի ես հրաժարական կտամ և կհեռանամ, իսկ եթե ժողովուրդը կողմ քվեարկի՝ ես հաջորդ ընտրություններում այլևս չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Այս մասին ասել է Փաշինյանը։ «Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության...

Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան

Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում, իրականության հետ որևէ աղերս չունի։ Փաստերով. 1. Նախաստորագրված...

Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ Արցախի մասին հիշատակում չկա

Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ Արցախի մասին հիշատակում չկա

Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։ Գրել է Փաշինյանը: «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ․ Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր...