Ուղեցույց քաղաքացիների համար. Ինչպե՞ս ողջ մնալ «Ժողովրդավարության Բաստիոնում». Քրիստինե Վարդանյան

11 Ապրիլի, 2026

Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին ու հարազատներին, առողջություն մաղթում վիրավորներին։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ոստիկանական գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարին։

«Փաշինյանի տեղաշարժն իսկապես վերածվել է հանրային անվտանգության հարցի, դրա համար երևի անհրաժեշտ է մշակել ուղեցույց՝ նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար։

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ. Ինչպե՞ս ողջ մնալ «Ժողովրդավարության Բաստիոնում»

Հաշվի առնելով վերջին շրջանում շրջիկ խմբի անկանխատեսելի զբոսանքները՝ ներկայացնում ենք անվտանգության կանոնների հատուկ փաթեթ՝ բանտից և հիվանդանոցից խուսափելու համար։

  1. Պահպանե՛ք հեռավորություն

Տեսա՞ք Փաշինյանին ու իրեն ուղեկցող «թափառող խմբին»՝ մի՛ մոտեցեք։ Հիշե՛ք, նրա հետ խոսակցությունը կարող է ավարտվել կա՛մ բանտում, կա՛մ հիվանդանոցում։ Նրա «սերը» թանկ հաճույք է, որի դիմաց վճարելու եք դուք։ Մի՛ շփվեք, հարցեր մի՛ տվեք. հիշե՛ք, նա «սիրում է» բոլորիդ, բայց այդ սերը հաճախ ավարտվում է քրեական գործերով։

  1. Երթուղու կտրուկ փոփոխություն

Եթե հեռվում նկատում եք կասկածելի աշխուժություն, անմիջապես փոխե՛ք ձեր ճանապարհը։ Ավելի լավ է մի քանի կիլոմետր ավել քայլել, քան մահանալ կամ դատվել։ Գնացեք հակառակ ուղղությամբ. դա անվտանգության հարց է։

  1. Անտեսե՛ք

Եթե ճակատագրի հեգնանքով հայտնվել եք նույն տարածքում ու հեռանալու տեղ չկա, կիրառե՛ք «չտեսնելու» արվեստը։ Նայե՛ք երկնքին, հաշվե՛ք ծառերի տերևները կամ ձևացրեք, թե շատ կարևոր հեռախոսազանգի եք պատասխանում։ Այս հնարքը կարող է կյանքեր փրկել։

  1. Փրկե՛ք երեխաներին

Սա կատակ չէ. երեխաներին կտրականապես հեռու պահեք այդ տեսարաններից։ Դա նրանց կազատի տրավմաներից։

  1. Խուսափե՛ք ՇԱՌասյունից

Հատկապես խուսափեք Փաշինյանի մահաբեր ՇԱՌասյունից, այդ ՇԱՌասյունը արդեն խլել է հղի կնոջ կյանք, պատճառ է դարձել մեկ այլ քաղաքացու մահվան ու անընդհատ վտանգում է հասարակական կարգը։ Հեռվից ՇԱՌասյունը նկատելու դեպքում փոխեք ձեր երթուղին։

Տարածե՛ք, որ մարդիկ զգույշ լինեն։ Անվտանգությունը՝ ամեն ինչից վեր է»։

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...