Ու այս հակահայ պրոպագանդան ՀՀ պետբյուջեի հաշվին, ՀՀ քաղաքացիների հաշվին է եղել․  Անի Ավետյան

18/03/2025 12:11

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում սովորական դարձած իր տեսանյութերից տարբերվող տեսանյութ էր հրապարակել մարտի 11-ին՝ գրելով․ «հարցազրույց եմ տվել թուրքական լրատվամիջոցներին»։

Ավելի ուշ պարզվեց, որ թուրքական մի շարտ լրատվամիջոցների լրագրողները Երևան են եկել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին։

Նշենք նաև, որ բացի հարցազրույցից թուրք լրագրողները հնարավորություն են ունեցել շրջել Երևանով, նկարահանումներ անել, այցելել են Մատենադարան, Ծիծեռնակաբերդ և այլն։

Փաշինյանի հետ հարցազրույցը հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ 2 օր հետո՝ մարտի 13-ին, թուրքական լրատվամիջոցներն էլ պատրաստեցին ռեպորտաժներ։

Երեկ՝ մարտի 17-ին, արդեն թուրքական լրատվամիջոցներում հրապարակված նյութերի մասին գովաբանական գրառում էր կատարել կառավարության տեղեկատվական և վերլուծական ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

«Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել»,- գրել է նա՝ ընդգծելով, թե թուրքական մի շարք լրատվամիջոցներ չեն խուսափել շրջանառել այն առանցքային ուղերձը, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին և որ մեդիա տուրի արձագանքները դեռևս շարունակվում են։

Ծառուկյանը չէր սխալվում՝ մեդիա տուրի արձագանքները շարունակվում են և ոչ միայն թուրքական մեդիայում։ Նույն օրը՝ մարտի 17-ին, AlphaNews-ի լրագրող Անի Ավետյանը  ֆեյսբուքյան էջում գրել է

«Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ խայտառակ վիդեոներ են հրապարակում թուրքական հեռուստաալիքները Հայաստանում նկարահանումներից:

Սա կազմակերպելու առաջարկն անողին, սրան համաձայնողին… դուք անգամ չեք կարողացել ընտրել, թե որ լրագրողները գան, որ այս խայտառակությունը չլիներ: Նույն թուրքական ալիքի մի լրագրողը Հայոց Ցեղասպանությունը ճանաչում է, մյուսը ժխտում, դուք բերում եք ժխտողին… (այլ բան ձեզնից չէինք էլ սպասում):

Հավասարակշռված լրագրողներ կան թուրքական առաջատար ալիքներում, որ մերժել են ձեր հրավերը: Եթե փորձեիք հասկանալ ինչու՝ Հայաստան կգային իրենց մեդիայի հաշվին ու գոնե հավասարակշռված նյութեր կհրապարակեին: Չեմ ասում Հայաստանի օգտին, բայց վիդեոն հաստատ չէին սկսի Ալիևի հայտնի «նա օլդու Փաշինյան» ֆրազով: Դե տարեք այդ վիդեոները ցույց տվեք ձեր Փաշինյանին, թող տեսնի: Իրեն ծաղրելը գուցե վրան ազդի, հասկանա այս ֆեյլի մասշտաբը…(հազիվ թե):

Ու այս հակահայ պրոպագանդան ՀՀ պետբյուջեի հաշվին, ՀՀ քաղաքացիների հաշվին է եղել:

Վաղը «Իրական Թուրքիա» նախագծով կներկայացնենք»:

Լրագրողը գրառման մեկնաբանությունների բաժնում տեղադրել է նաև թուրքական լրատվամիջոցներից մեկի՝ CNNTurk-ի տնօրեն Ինդրիս Արըքանի պատրաստած ռեպորտաժի հղումը, որը վերնագրված է այսպես․ «Ցեղասպանության պահանջը, Ադրբեջանի հետ լարվածությունը․․․ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն իրականություն կդառնա՞»։

Գրառմանը, մասնավորապես վերոնշյալ տեսանյութին, անդրադարձել է Ծառուկյանը՝ պնդելով, թե Անի Ավետյանը կեղծիք է տարածում։

«Տվյալ լրատվամիջոցի լրագրողի կողմից մեդիատուրից հետո պատրաստված առաջին ռեպորտաժը եղել է ամբողջությամբ Հայաստանի տեսակետը ներկայացնող (https://www.youtube.com/watch?v=s49sqiPoZiM): Սրա հրապարակումից հետո մեզ տեղեկություն է հասել, որ խմբագրության վրա ադրբեջանական կողմից մեծ ճնշում է գործադրվել և խմբագրությունը որոշել է ևս մեկ ռեպորտաժ պատրաստել առավել պրոադրբեջանական բովանդակությամբ՝ նախորդ ռեպորտաժին «հավասարակշռելու» համար։ Նրանք, ովքեր երբևէ փորձ են ունեցել աշխատել թուրքական մեդիայի հետ, գիտեն այս ռիսկերի մասին։ Վերջնարդյունքում մեզ հաջողվել է այդ կարևոր ռեսուրսում մեր շահերը ներկայացնող ռեպորտաժ ունենալ, իսկ հակառակը միշտ էլ եղել է

Թարմացում. CNN Turk-ը քիչ առաջ յութուբյան իր ալիքից հեռացրեց տվյալ անբարենպաստ նյութը»,- գրել է նա՝ գրառմանը կցելով թուրքական լրատվամիջոցների պատրաստած, իր համոզմամբ, չեզոք և դրական ռեպորտաժները։

Ծառուկյանի գրառման մեկնաբանությունների բաժնում նրան պատասխանել է լրագրող Անի Ավետյանը՝ հերքելով, թե հակահայ քարոզչությամբ տեսանյութը ջնջվել է յութուբյան ալիքից։ «26 րոպե տևողությամբ հակահայկական նյութից հեռացրել են միայն Փաշինյանին ծաղրող «նաօլդուփաշինյան» ֆրազը։ Միայն սրանով ամեն ինչ ասված է։ Յութուբից բացի այլ հարթակներում վիդեոն հասանելի է՝ մի տեղ այդ ֆրազով, մի տեղ՝ առանց»,- պարզաբանել է նա։

Ըստ Ավետյանի՝ 26 րոպե հակահայ քարոզչության սթենդափները, այսինքն՝ լրագրողի ուղիղ խոսքը տեսախցիկի առաջ, նկարահանված էին Հանրապետության հրապարակում, Ծիծռնակաբերդում, Մարգարայում հենց այցի օրերին, մինչև «չեզոք և դրական» նյութերը։

«Ավելին, Ծիծեռնակաբերդի բարձունքում թուրք լրագրողը դժգոհում է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրից երևում է Արարատը: Հետևաբար, ոչինչ պատահական չի եղել, ավելին՝ եղել է նախապես ծրագրված»,- գրում է լրագրողը։

Ավետյանն իր գրած մեկնաբանության մեջ նաև մատնանշել է, թե ինչպես պետք է կառավարությունն աշխատի հայ հասարակության հետ․ «Կարևորը ոչ թե թուրքական մեդիայում Հայաստանի մասին քանակով շատ անդրադարձեր ունենալն է, ու թուրքերենին չտիրապետող քաղաքացիներին ասելը, թե դրանք «չեզոք ու դրական էին», այլ այն, թե ինչպես է ներկայացվում մեր երկիրը թուրքական առաջատար հեռուստաալիքներում։ Հաշվի առնելով Թուրքիայի մամուլի ազատության ինդեքսը, պարզից էլ պարզ է. Հայաստանի ու հայերի դեմ ամբողջ քարոզչությունը արտացոլում է թուրքական պետության իրական վերաբերմունքն ու մտադրությունները։ Հենց սրա մասին պետք է խոսել՝ պատրանքներից զերծ մնալու համար։ Հենց սա պիտի իմանան Հայաստանի ներսում, որ հանրությանը պատրաստեն այդ մտադրություններից պաշտպանվելուն։

Լրագրողի դիտարկմամբ՝ ի տարբերություն մեզ, ոչ թուրքական մամուլը, ոչ պետությունը, ոչ քարոզչությունը ցանկալին իրականության տեղ չի դնում, չի ստում՝ ոչ իրեն, ոչ իր հասարակությանը։

«Եվ ագրեսիվ, բաց ու առանց տողատակի խոսում է Հայաստանի ու հայերի մասին։ Մտադրություն, ծրագիր և քաղաքական խոսույթ, որ չի փոխվել արդեն 100 տարի։ Ու Թուրքիան երբեք ցույց չի տվել, որ մտադիր է դրանք փոխել։ Առավել ևս չի փոխի, որքան էլ տուրք տաք թուրքական ժխտողականության թեզին՝ վերանայեք Ցեղասպանության պատմությունը կամ շատ ցանկանաք ու պատրաստ լինեք սահմանը բացելուն։

Բայց դա արդեն Ձեր քաղաքական թիմի գործն է։ Ու Ձեր պատասխանատվությունը»,- ամփոփել է Անի Ավետյանը։

Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ. Գագիկ Սուրենյան

Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ. Գագիկ Սուրենյան

Տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ, ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով մարզերի մեծ մասում այդ...

Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված. փաստաբան

Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված. փաստաբան

«Արցախի Հանրապետության նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազության և իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչներ, վարչակազմերի և համայնքների ղեկավարներ, գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ես հասկանում և...

ՊՆ-ն կրկին հերքում է տարածել

ՊՆ-ն կրկին հերքում է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում...

Քանդել են ներքին Հանդի հուշարձանը. «Հրապարակ»

Քանդել են ներքին Հանդի հուշարձանը. «Հրապարակ»

Երեկ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ գյուղից տեղեկացանք, որ ադրբեջանցիները քանդել են Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը: Այս մասին տեղեկացանք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից. «Որ նայում ենք` գերեզմանոցը տեղում է` երեւում...

4 հազար 439 օտարերկրացի ստացել է ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ․ «Ժողովուրդ»

4 հազար 439 օտարերկրացի ստացել է ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիները, ըստ քաղաքացիության երկրի եւ կարգավիճակի տրման հիմքի, դասակարգվում են հետեւյալ կերպ. Հնդկաստան՝ 1 349 անձ, Ռուսաստանի...

Արցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում. «Հրապարակ»

Կառավարությունն ապրիլի 1-ից նախատեսում է կրճատել տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։ Ապրիլից մինչեւ հունիս պետությունից աջակցություն կստանան բացառապես 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող արցախցիները, մինչեւ 18 տարեկանները եւ...

ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականին մեծ շուքով բացվեց Մարտունու բժշկական կենտրոնը, այնուհետեւ կարճ ժամանակ անց պարզվեց, որ շինարարությունը անորակ է, վարչապետի մասնակցությամբ բացված բժշկական կենտրոնը շահագործման ենթակա չէր։ Դրա հետեւանքով նույնիսկ...

Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն. «Հրապարակ»

ՔՊ-ում դեռ չեն քննարկել ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանին եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, մասնավորապես՝ թե ինչ դիրքորոշում պետք է հայտնեն ՔՊ-ականները, ինչ ելույթներ պետք է ունենան եւ այլն: Սակայն  խմբակցությունում օրեցօր...

Ինչու է ՔՊ-ն որոշել ամփոփիչ բանավեճից «փրկել» Սարիկ Մինասյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում նախընտրական թեժ իրավիճակ է, և ՔՊ-ն որոշել է նոր մարտավարություն մշակել՝ ամփոփիչ բանավեճից «փրկելով» Սարիկ Մինասյանին: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի համակարգմամբ որոշում է կայացրել ամփոփիչ բանավեճի...

Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցման մասին հայտարարությամբ փորձում են կեղծ քարոզչություն անել, թե խաղաղություն ենք բերում, սակայն անգամ ՔՊ-ականներն են խոստովանում, որ վատ երազը դեռ առջևում է։ Բանն այն է, որ Ալիևը չի...