Որտեղ է ուզում հայ ժողովրդին «գցել» հպարտների աճպարարը. Հովիկ Գրիգորյան

6 Մայիսի, 2025

«ԱՌԱՋ» Աջակենտրոն կուսակցության անդամ Հովիկ Գրիգորյանը գրել է.

«Առավոտյան «հպարտ» քաղաքացիները ավետիս ստացան՝ 2025 թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային եկամուտները պետական բյուջե ավելացել են 14.5 %ով, կամ 120 միլիարդ դրամով: Առաջին հայացքից, ինչ խոսք, էս թվերը «հպարտ» քաղաքացիներին դուր կգան, բայց հանուն առողջ դատողության, եկեք տեսնենք, թե որտեղ է ուզում հայ ժողովրդին «գցել» հպարտների աճպարարը՝

2025թ. շրջանառության հարկը բարձրացվել 100%-ով, բնական է՝ պետք է ավելանար նաև հարկային մուտքերը:

Անգամներով ավելացվեցին հարկային տույժ-տուգանքները, որը, բառի ամենաուղիղ իմաստով, տեռոր է հարկ վճարողի համար:

Հարկային եկամուտների մեջ ներառված են մաքսատուրքերը և մաքսավճարները, որոնց մասով նույնպես ունենք անգամներով բարձրացումներ:

Ունենք պաշտոնապես 3,5% գնաճ․ հատկապես առաջին սպառման ապրանքների դեպքում այն հասնում է մինչև 30%-ի, որն էլ բերում է աղքատության շեմի բարձրացմանը:

Տարեկան 3-4% դրամի բնական արժեզրկում( ինֆիլացիա), որը բերում է սպառողական զամբյուղի նվազեցմանը:

Հ.Գ. Նման հարկային քաղաքականության արդյունքում կարճաժամկետ առումով, այո, կարող է լինել հարկային մուտքերի ավելացումներ, բայց երկարաժամկետ առումով, անշուշտ, այս ամենը բացասաբար է ազդելու նույն հարկային մուտքերի վրա, քանի որ հազարավոր բիզնեսներ գնում եմ դեպի սննակացում, կամ կանգնած են փակման եզրին»:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...