Թվերի, աղյուսակների և վերլուծությունների փոխարեն՝ սև ու կարմիր խավիար․ Հովիկ Գրիգորյան

4 Հունիսի, 2025

«ԱՌԱՋ» Աջակենտրոն կուսակցության անդամ Հովիկ Գրիգորյանը գրել է.

«Թվերի, աղյուսակների և վերլուծությունների փոխարեն՝ սև ու կարմիր խավիար…

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետը ներկայացրեց 2024 թ-ի պետական բյուջեի կատարողականը: Հատկանշական է, որ բոլոր համեմատականները տարվել են 2018-ի և 2025-ի միջև, ու ցուցանիշները 8 տարվա համեմատականն են, ոչ թե, ասենք, 2023-ի, կամ 2022-ի, և սա պատահական չէ, քանի որ նախորդ տարվա համեմատ ունենք թերակատարված բյուջե, պետական պարտքի ավելացում, հարկային բեռի ու հարկային վարչարարության խստացում:

Կարևոր է նաև, որ առանձնահատուկ շեշտադրմամբ խոսվեց աշխատավարձային ֆոնդի՝ 2,5 անգամ բարձրացման մասին և նշվեց որպես բացառիկ ձեռք բերում, սակայն 8 տարվա համեմատ գնաճի ու փողի արժեզրկման պարագայում այդ ցուցանիշը ավելի քան՝ բնական է, հատկապես լրացուցիչ 7 մլրդ դոլարի պետական պարտքի ավելացման պարագայում:

Այս հաշվետվությունը եզակի է աշխարհում, որտեղ չի խոսվում դրական ու բացասական ցուցանիշներից, ՀՆԱ-ի որակական բնութագրից, այլ նշվում է, թե ի՞նչ է հարկը, երջանկությունը, կամ, ասենք, հաջողությունը…

Հ.Գ. Ամբողջ հաշվետվության ժամանակ 27 անգամ օգտագործվեց՝ «Եկեք հասկանանք, թե» տերմինը, 12 անգամ՝ 2018 թվականը, մեկական անգամ էլ սև և կարմիր խավիար բառերը»։

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...