ՀՀ-ն իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին․ բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին․ Հովիկ Գրիգորյան

3 Մարտի, 2026

«ԱՌԱՋ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ անդամ Հովիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տարածաշրջանում ռազմական լարվածությունից հետո ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարվում է, թե «աշխատանքներ են իրականացվում» Հայաստան վերադարձ կազմակերպելու ուղղությամբ։ Սակայն իրականությունը մեկ այլ է․ ՀՀ պետությունը իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին։ Բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին։

Մեկ ավիատոմսի արժեքն արդեն հասել է շուրջ 1100 եվրոյի, ընդ որում՝ գինը շարունակաբար աճում է։
Այսինքն՝ ճգնաժամային իրավիճակում հայտնված մարդուն առաջարկվում է պարզապես վճարել և լուռ վերադառնալ։
Բայց սա դեռ ամենը չէ։
 Առաջարկվում է Հայաստան վերադառնալ Օմանի տարածքով։
Դրա համար ՀՀ քաղաքացիները պետք է իրենց հաշվին հասնեն Մասկատ՝
 Դուբայից կամ Աբու Դաբիից մոտ 6 ժամ ավտոմեքենայով ճանապարհ, շուրջ 450 կմ։
Մոտավոր լրացուցիչ ծախսերը տրանսպորտային ծառայությունից օգտվելու դեպքում՝ 80–150 եվրո մեկ անձի համար։
Այսպիսով, մեկ քաղաքացու վերադարձը կարող է կազմել 1200–1300 եվրո և ավելի։
Այս ամենը՝ այն դեպքում, երբ մարդիկ հայտնվել են չնախատեսված իրավիճակում, չեղարկված թռիչքների և տարածաշրջանային լարվածության պայմաններում։
Մինչդեռ նույն ժամանակահատվածում տարածաշրջանում ռազմական սրացումից հետո, մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին վերադարձնում են պետության հաշվին։
Այդ երկրների թվում են՝
• Միացյալ Նահանգներ
• Գերմանիա
• Ֆրանսիա
• Իտալիա
• Հնդկաստան
• Չինաստան
Այս երկրներում պետությունը ճգնաժամի պահին կանգնում է իր քաղաքացու կողքին։
Մեզ մոտ՝ քաղաքացին կանգնում է վճարման հերթում։
Հարցը պարզ է․
պետությունն ի՞նչ պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների անվտանգության և վերադարձի համար, եթե ամեն ինչ կրկին մնում է անհատի գրպանի վրա։
Քաղաքացիները սպասում են ոչ թե հայտարարությունների, այլ իրական աջակցության։

Նմանատիպ նյութեր

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...