Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»

13 Դեկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկեղեցու դեմ ուղղված իշխանական բոյկոտն ըստ ամենայնի բազմիցս ապացուցվել է, որ սկսվել է դեռ վաղուց՝ 1-2 տարի առաջ, սակայն զարգացում ունեցել է վերջին ամիսներին։

Այս «արշավանքի» շրջանակում, օրինակ նախորդ տարի՝ մայիսին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու չի կիրառվում»: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել էր Սիմոնյանը՝ եկեղեցու հոգեւորականներին համեմատելով գործարարների հետ։

Ասել է թե՝ փորձում էին եկեղեցուն էլ ներքաշել հպարտ հարկատուների ցանկում՝ չիմանալով, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին որպես կրոնական կազմակերպություն ոչ միայն խոշոր հարկատու է, այլ նաեւ ներառված է 1000 խոշոր հարկատուների ցանկում։

«Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումներից տեղեկանում է, որ «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին» 2025 թվականի երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 508-րդ հորիզոնականը՝ վճարելով 524 մլն դրամ հարկ։

Իսկ, ահա, նախորդած չորս տարիներին եկեղեցու վճարած հարկերը կազմել են.

– 2020 թվականին 378 մլն դրամ,

– 2021 թվականին 403 մլն դրամ,

– 2022 թվականին 450 մլն դրամ,

– 2023 թվականին 435 մլն դրամ։

Արձանագրենք, որ եկեղեցու վճարած հարկերն ամեն տարի ավելանում են, ոչ թե նվազում: Սակայն, սրան զուգահեռ, ավելանում են ճնշումները եկեղեցու եւ եկեղեցականների դեմ, ինչպես նաեւ պետական պարտքը»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի՝ 13. 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում․ Արաղչի

Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում․ Արաղչի

Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը, կշարունակի կառավարել այն նաև ապագայում։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։ «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ», - գրել է նա։ Արաղչին նաև մեկնաբանել է ԱՄՆ...

Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասին

Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին մարտական գործողությունների վերսկսման և ամերիկյան զինվորականների կողմից Իրանի օբյեկտներին պաշտպանական հարվածներ հասցնելու մասին, հայտնում է New York Times թերթը՝ հղում անելով պետության ղեկավարի նամակին,...

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը համաձայնեցնելու հերթական փորձը ԵՄ դեսպանները կձեռնարկեն հուլիսի 15-ին

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը համաձայնեցնելու հերթական փորձը ԵՄ դեսպանները կձեռնարկեն հուլիսի 15-ին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը համաձայնեցնելու հերթական փորձը ԵՄ դեսպանները կձեռնարկեն հուլիսի 15-ին, երբ լրանում է ռուսական նավթի գների այսպես կոչված առավելագույն շեմի գործողության ժամկետը։ Այս մասին ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը...

Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո»

Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո»

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ հնարավոր է այժմ էլ առգրավեն վերջինիս պատկանող ձիերն ու փասիանները, այն դեպքում, երբ ձիերը ընտանի կենդանիներ են, իսկ փասիաններն ապրում են ազատության մեջ: «Օրեր առաջ եկել էին և...

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ

Հուլիսի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3,740 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական...