Ոչ միայն չի նվազել, այլ նաև ավելացել է Մայր Աթոռին հանրային աջակցությունը. Վարդան Ոսկանյան

28 Հոկտեմբերի, 2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը դա ծրագրված կերպով իրականացնողների համար, փառք Աստծո, առայժմ հիմնականում անպտուղ գործընթաց է, որի միակ «արդյունքն» ընդամենը նախկին մի քահանայի անցումն է թիրախավորողների կողմը և մեկ եկեղեցում անցկացված «պատարագ» կոչեցյալ «միջոցառումը»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Առաքելական մեր սուրբ եկեղեցու եպիսկոպոսական և քահանայական դասերի, ինչպես նաև նվիրապետական չորս աթոռների միջև որևէ պառակտում տեղի չի ունեցել։ Ոչ միայն չի նվազել, այլ նաև, կարծում եմ՝ ավելացել է Մայր Աթոռին հանրային աջակցությունը, քանզի այն հանդիսանում և դիրքավորվում է ոչ թե որպես բացառապես կրոնական, այլ նաև ազգային հաստատություն՝ ընդ որում, համահայկական մակարդակում փաստացիորեն միակը, որը պահպանում է Արցախի ազգային-հոգևոր բացառիկ կառուցակարգը՝ վտարանդության մեջ գտնվող թեմը։

Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե պետք է հանգստանալ և դադարել աշխատել առկա մարտահրավերները կառավարելու և չեզոքացնելու ուղղությամբ։ Բնականաբար ոչ, քանզի հենց Սուրբ Էջմիածնում ամփոփված Ներես Ե Աշտարակցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված «Պաշտպան Հայրենյաց» բնորոշումն այսօր վերաբերում է ողջ Մայր Աթոռին, իսկ միլիոնավոր հայորդիների հայացքը գամված է հենց Սուրբ Էջմիածնի խաչալույս գմբեթներին»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...