Ո՞ւմ պետք է քվեարկի ջավախահայությունը և ինչո՞ւ․ փաստեր և հիմնավորումներ

5 Հունիսի, 2026

Yerkir.am-ը գրում է․ Փաշինյանի իշխանության կողմից ջավախահայության հանդեպ վարած քաղաքականության, առաջիկա ընտրական գործընթացների և ջավախահայության տրամադրությունների մասին զրուցել ենք Ջավախքում ապրող և ստեղծագործող  ուսուցչուհի Նաիրուհի Չոբանյանի հետ։

— Տիկին Չոբանյան, օրերս ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը մի քանի կետերով նշել էր Փաշինյանի իշխանության օրոք Ջավախքի ուղղությամբ կատարված աշխատանքները և կոչ արել ջավախահայությանը՝ քվեարկել Փաշինյանի իշխանության օգտին։ Իբրև Ջավախքում ապրող և ստեղծագործող ուսուցչուհի՝ ինչպե՞ս եք գնահատում այդ աշխատանքները, համաձա՞յն եք, որ ջավախահայությունը դրա դիմաց իր ձայնը տա Փաշինյանին։

— Նախ շնորհակալություն եմ հայտնում ինձ այս հնարավորության համար, քանի որ չեմ կարող անտարբեր մնալ այսօր Հայաստանի Հանրապետությունում կատարվողի հանդեպ։ Ցավում եմ՝ տեսնելով, որ պետական աշխատանքը, որը պետք է լինի առօրյա, հիմնարար և անխուսափելի պարտականություն, մատուցվում է որպես առանձնահատուկ ձեռքբերում կամ բարեգործություն։ Եվ քանի որ շատերը չգիտեն ինչ է քվեարկությունը՝ ես, նաև որպես ապագա իրավագետ, փաստեմ, որ ​քվեարկությունը ոչ թե շնորհակալության ակտ է, այլ պայմանագիր ապագայի համար։ Մենք հարկ ենք վճարում, որպեսզի պետական կառավարումը լինի արդյունավետ, ճանապարհները՝ անվտանգ, իսկ կրթությունը՝ հասանելի։ Երբ իշխանությունը կատարում է իր աշխատանքը, նա կատարում է իր պարտքը, ոչ թե մեզ լավություն է անում։ ​Նշված պատգամավորի ցանկը, այդ իմաստով, ոչ թե ծիծաղելի է, այլ ամոթալի․ այնտեղ շատ սովորական ճանապարհաշինական ընթացիկ ծրագրեր են և այլ մանր բաներ, որոնք արվել են Փաշինյանից առաջ և կարվեն նաև նրանից հետո։ Ի դեպ, նշված «ձեռքբերումներից» կամ կետերից մեկը՝ Փաշինյանի օրոք նորոգված Նինոծմինդա-Բավրա միջպետական ճանապարհը, ասֆալտապատվել ու բարեկարգվել էր Փաշինյանից շատ առաջ, իսկ այժմ այն կրկին քայքայման փուլում է։ Մյուս կետերին անգամ չեմ էլ ուզում անդրադառնալ՝ դրանք այնքան ծիծաղելի ու ընթացիկ բաներ են, որոնք նորմալ պետության դեպքում ամենօրյա գործառույթ են և ոչ թե ջավախահայության վրա վաճառելու քաղաքական կապիտալ։ Ի դեպ, ինձ հայտնի է, որ վրացական վարորդական իրավունքներով ջավախահայ վարորդներին տուգանելու կարգը փոխելը, որը Շիրակ Թորոսյանը համարում է իր ձեռքբերումը, կարգավորվել է մեկ այլ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ջանքերով։

— Հետադարձ հայացք նետելով՝ ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարման անցած շրջանը։

— Հայ մարդը չի կարող դրական գնահատական տալ Փաշինյանի իշխանության կործանարար ընթացքին։ Նա պղծել ու վարկաբեկել է մեր ինքնության,  պետականության խորհրդանիշները։ ​Մարդու իրավունքների ոտնահարումը, խոսքի ազատության ճնշումը, հոգևոր դասի և այլախոհների նկատմամբ քաղաքական հետապնդումները վկայում են տոտալ բռնապետության հաստատման մասին։

Ոչ միայն ջավախահայի, այլև յուրաքանչյուր հայի պահանջն է, որ Հայաստանում բացառվի հերոսներին և նրանց ընտանիքներին նվաստացնելու ցանկացած փորձ։ Այն, ինչ տեսանք Եռաբլուրում հերոսածին մայրերի հանդեպ, շոկային էր մեզ համար․ դա կարող էր լինել միայն թշնամական Թուրքիայում կամ Ադրբեջանում։

Որպես Վրաստանի քաղաքացի՝ ինձ համար ցավալի և ամոթալի էր ականատես լինել, թե ինչպես Հայոց Վեհափառը չկարողացավ գալ Վրաստան ու հրաժեշտ տալ մեր Պատրիարքին։ Մենք՝ որպես առաջին քրիստոնյա ազգ, պարտավոր էինք առաջին տեղում լինել ու հարգանքի տուրք մատուցել, և Փաշինյանի իշխանության ամոթալի արգելքը ոչ միայն վիրավորանք էր Վրաստանի հանդեպ, այլև ցինիկ հարված՝ մեր երկու եղբայր ժողովուրդների հոգևոր կապին։

Արցախի հայաթափումը իշխանությունների հանցավոր ու թուրքական օրակարգերի սպասարկմանը միտված քաղաքականության ուղղակի հետևանքն է։ ​Այսօր «խաղաղության օրակարգ» կոչված փաշինյանական ֆարսը վերածվել է հայրենազրկման և անվերջանալի նվաստացումների շղթայի։

Որպես Ջավախքի զավակ՝ ինձ համար Հայոց ցեղասպանության հարցը քննարկման ենթակա չէ․ այն մեր ինքնության, մեր անվտանգության ու թուրքական ցեղասպանական քաղաքականության պայմաններում ինքնապաշտանվելու զենքերից մեկն է։ Նիկոլ Փաշինյանը իր կասկածելի ու  հակասական ու հռետորաբանությամբ փորձում է ուրանալ այն, ինչը հարազատ է մեզ։ Նա դավաճանում է ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև Սփյուռքի ու Ջավախքի հայությանը։ Նրա քայլերը ո՛չ մի արդարացում չունեն։

— Ընդդիմադիր ուժերից ու՞մ եք տեսնում Հայաստանի Հանրապետության ապագա իշխանություն։ Առաջիկա ընտրություններին ջավախահայության՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող հատվածն ու՞մ օգտին պետք է քվեարկի Ձեր կարծիքով։

— Սկսած դեռևս 2020 թվականի հետպատերազմյան ամոթալի շրջանից՝ ես Ռոբերտ Քոչարյանից բացի ոչ մեկին չեմ տեսնում Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Միայն նա կարող է այս իրավիճակից դուրս հանել Հայաստանը։ Միայն նրա օրոք է զարգացել հայաստանն ու լայնորեն օգտագործվել Սփյուռքի ներուժը։ Նրա գործունեության մեջ ես տեսնում եմ պետականամետ մոտեցումներ, որը հիմնված է ոչ թե շոուների, այլ կոնկրետ գործերի վրա։

Նրա ղեկավարության տարիներից հիշողությանս մեջ մնացել են շատ բաներ։ Օրինակ, հիշում եմ, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը այն ցուրտ ու մութ տարիներին ոչ միայն Հայաստանի, այլև Ջավախքի «լույսերը վառեց»։ Հիշում եմ, թե մարդիկ ինչքան էին ուրախացել, որ վերջապես էլեկտրական հոսանք ունեցան։ Նրա օրոք Ջավախքի հայկական դպրոցները անխափան ստանում էին հայալեզու դասագրքեր։ Ծաղկում էր հոգևոր – մշակութային, եկեղեցականկյանքը։ Նաև հպարտ էինք Հայաստանի ունեցած թռիչքաձև հաջողություններով։ Իսկ այսօ՞ր։ Միայն ամոթի ու նվաստացման պահեր ենք ապրում մեր եղբայր վրացիների մոտ, երբ խոսք է լինում Հայաստանի ու նրա ղեկավարի խայտառակ պահվածքի մասին։

Եթե ես ունենայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ես իմ քվեն մեծ սիրով կտայի Ռոբերտ Քոչարյանին՝ հզոր ներուժ ունեցող այդ մարդուն։ Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ միավորված ամեն ինչ անում էինք, որ Հայաստանը հաղթի, նույնիսկ մեր Ջավախքի արծիվները կյանքը չխնայեցին, որ թուրքը չգա Հայաստան, որ Արցախը լինի հայաշեն։ Այժմ ընտրությունների միջոցով Հայաստանը փրկելու պահն է, իսկ դա շատ հեշտ է՝ պետք է պարզապես գնալ ու քվեարկել Ռոբերտ Քոչարյանի, թեկուզև այլ խոշոր ընդդիմադիր ուժերից մեկի օգտին։

Նմանատիպ նյութեր

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

ԿԸՀ–ն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը. Սամվել Կարապետյանի կուսակցությունը կմնա ընտրապայքարի մեջ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով ԿԸՀ է դիմել «Հանրապետություն» կուսակցության...

Արմեն Աշոտյանը կրկին կալանավորվեց

Արմեն Աշոտյանը կրկին կալանավորվեց

Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով, այս մասին գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է...

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

Աշխարհը զգալիորեն փոխվել է: Փոխվել ենք նաև մենք՝ դառնալով ավելի բաց, ավելի թիմային և ավելի իմաստուն: Սակայն մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերը և կշռադատված որոշումներ ընդունելու...

Մի՛ վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների. Սամվել Կարապետյանը՝ պետական աշխատողներին

Մի՛ վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ դիմելով պետական աշխատողներին: «Տարբեր իշխանական օղակներ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել՝...

Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ․ «Հրապարակ»

Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Իշխանությունը մոբիլիզացրել է վարչական ռեսուրսը և ընտրական գործընթացներին ամբողջությամբ ներգրավել է նաեւ բանակը։ Ոչ միայն պաշտպանության նախարարն է շարքային ՔՊ-ական քարոզիչ դարձել, այլեւ տեղեկություններ ենք ստանում, որ բանակի հրամանատարությունը եւ...