Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի

19 Դեկտեմբերի, 2025

Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն: Մայր Աթոռի բնականոն գործունեության առումով որևէ բան չի փոխվել, Մայր Աթոռը՝ ի դեմս Վեհափառ Հայրապետի միաբանության, շարունակում է իր առաքելությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հարցին՝ տեր Եսային ծանո՞թ է երեկ, տասը եպիսկոպոսների կողմից Վեհափառին փոխանցված նամակի բովանդակությանը, նա պատասխանել է.

«Ծանոթ չեմ, բայց կարող եմ ենթադրել մոտավորապես այդ նամակի բովանդակությունը: Եթե արձագանք լինի նամակին՝ պատշաճ կներկայացնենք»:

Նա խոսել է նաև Մայր Աթոռի գերագույն խորհրդի կազմի փոփոխության մասին, նշել, որ գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Աբրահամ Սրբազանը, Գևորգ Սրբազանը և Վազգեն Սրբազանը։

«Նրանց փոխարինելու են Մակար Սրբազանը, Վիրահայոց թեմի Սրբազանը՝ Կիրակոս Սրբազանը: Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են կախված աշխարհագրական դիրքից, նաև տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից, այսինքն՝ Վիրահայոց թեմի առաջնորդը Վազգեն Սրբազանն էր և այդ կարգավիճակով ինքը գերագույն հոգևոր խորհրդի անդամ էր, հիմա Կիրակոս Սրբազանն իրեն փոխարինեց»,-ասել է նա:

Վեհափառը արցախցիներից նամակ չի ստացել, Վեհափառը տեղյակ է այդ ամենին ընդհանուր, լրատվամիջոցներից, հրապարակումներից, որովհետև դա բաց նամակ էր։  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով նրան, որ արցախցիները Վեհափառ Հայրապետին նամակ խնդրագիր էին ուղարկել, որ նա ընդառաջ գնա իրենց կոչին և Արցախի թեմի առաջնորդին փոխի։

«Տեսեք, նման դեպքերում հոգևորականների, սրբազանների պարագայում, նրանց նկատմամբ կիրառվող պատիժների կամ պաշտոններից հեռացման առումով, ընթացքում, եթե նման որևէ որոշում լինի, մենք պատշաճորեն դա կծանուցենք։ Բայց այս պահին այս ամեն ինչը գործընթաց է, որի մեջ բոլորս ակնկալում ենք, որ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ, եկեղեցու ներքին խաղաղությունը և միասնականությունը պահպանելով։ Աղոթենք, որ Աստված մեզ առաջնորդի և մեզ իմաստություն պարգևի»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի...