Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում․ Հրայր Կամենդատյան

24 Ապրիլի, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վարկ վերցնողը անհուսալի վարկառուների տեղը պարտք է փակում։ Եվ դա անում է պետական բյուջեի միջոցներով և ապիկար ձևով։

Կառավարության նիստին վարչախմբի պարագլուխը կես ժամից ավել գյալաջի էր անում, թե ինչպես է ընթանում անհուսալի վարկառուների փոխարեն պետության հաշվին բանկերի վնասները հատուցելու ծրագիրը։ Զրույցին մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, որոնք պարզապես վառվում էին պետական միջոցները փոշիացնելու ցավից, թե էլ ոնց անեն, ինչ անեն որ բանկերին օգուտ տան։ Օրեր առաջ սնանկացման եզրին կանգնած և 7.1 տոկոսով պարտատոմսերով արտաքին պարտքը ավելացրած ապիկարները 209 մլն դրամ, մոտ 550000 ԱՄՆ դոլար նվեր տվեցին ՀՀ սպեկուլյատիվ բանկերին, որոնք անցյալ տարի մոտ մեկ մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ էին ստացել։ Իհարկե սա խայտառակություն է, բայց այստեղ կա մի հստակ ուրվագծվող ֆիգուր, ով հմտորեն իրականացնում է բանկերի հովանավորչություն, և այդ անձը ՀՀ կառավարության կազմում է հայտնվել բանկային համակարգից։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է նա։ Զրույց գյալաջու մեջ իտոգ տվող գլխավոր ինքնահռչակ տգետն ակնհայտորեն չէր տիրապետում թեմային և բացարձակ հասու չէր Գրիգորյանի բանկերի շահույթի ֆիսկալ բաղադրիչի մասին հմուտ պնդմանը, որով նա հարցը տեղափոխեց մասնագիտական տիրույթ, որտեղ ինքնահռչակ տգետ առաջին պաշտոնյան բացարձակ անտեղյակ էր և միայն իրեն յուրահատուկ աչքի ճպճպոց էր բեմադրում։

Հետո սկսվեց հիմարացման հաջորդ փուլը։ Պարզվեց, որ անհուսալի վարկառուների յոթանասուն տոկոսը պարտք են վարկային կազմակերպություններին, որոնց զգալի մասը այդ գցող վարկառուների հենց պատճառով սննկացրել են, այսինքն պետությունը օգնում է տնտեսվարողներին սննկացնող խաբեբաներին։ Իհարկե առանձին ռեպշիկով այս հիմարությունը որպես տնտեսական ակտիվության ձեռքբերում համարեց տնտեսական զարգացման նախարար կոչեցյալ անձը, որը չէր գիտակցում, որ իրենք գործ ունեն տնտեսության ֆինանսները գողացող գցող չվճարողների հետ։ Դե դա ուր, գիտելիքն ու քթածակն ուր:

Ի՞նչ է սա:

Խայտառակություն և ֆինանսական սոդոմ Գոմոր։

Ակնհայտ է, որ քարոզչական նպատակով տգետ ինքնահռչակները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի ինչ որ կերպ շահեն իրենց չընտրող քաղաքացիների ձայները։ Զուր հույս։ Փողն էր ափսոս, որով կարելի էր գոնե թոշակառուներին մի քիչ աջակցել»։

Նմանատիպ նյութեր

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։ ՌԴ փոխվարչապետի խոսքով` այս իրավիճակում Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է ՌԴ-ի հետ, թե ակնկալում...

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն...

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի կողմից Ապարանի քննչական բաժնում  ստեղծված քննչական խմբում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների...

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Լավրով

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Լավրով

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Եվրամիությունը սեփական քաղաքականության պատճառով կորցնում է տնտեսական առավելությունները․ միևնույն ժամանակ, Հայաստանն ու Սերբիան շարունակում են ձգտել անդամակցել միությանը: Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը «շատ շուտով» կվերանա,...