Վարչախմբի ղեկավարի արտաբերած ոչ մի թվային տվյալ հավաստի չէ. Հրայր Կամենդատյան

5 Հունիսի, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․

«ՀՀ ազգային ժողովում 2024 պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում վարչախմբի քպ ղեկավարը հայտարարել է, որ եթե, օրինակ, պետական ծառայողները մի ամիս աշխատավարձ, պարգևավճարներ չստանան, ապա տարեցների թոշակները հնարավոր կլինի բարձրացնել ընդամենը 1400 դրամով։ Այսօր հարցազրույցի ընթացքում անդրադարձել եմ այդ աղաղակող ստին եվ նշել ,որ դա կատարվում է հանրության տարբեր շերտերի միջև պառակտում սերմանելու նպատակով։ Իմ դիրքորոշումը հենված է թվական տվյալների վրա, մասնավորապես հիմք վերցնենք երեք տվյալ։

1. ՀՀ պետական ծառայողների քանակը, որը հիմա կազմում է 220000 մարդ

2.ՀՀ պետական ծառայողների միջին ամսեկան աշխատավարձը, որը հավասար է 213000 ՀՀ դրամ։

Փաստացի պետական ծառայողների ամսեկան աշխատավարձի ֆոնդը կազմում է 46 մլրդ 860 մլն ՀՀ դրամ

Եթե այս գումարը բաժանում ենք թոշակառուների առկա թվաքանակի վրա, որը 498000 մարդ է, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր թոշակառուին բաժին կհասներ 94000 ՀՀ դրամ։

Մարդ ինչ կարգի գրագետ պետք է լինի, որ գումարում, բազմապատկում չկարողանա կատարել եվ 94000 փոխարեն ստանա 1400 դրամ։

Սա կատակ չէ, սա սարկազմ կամ կրկեսային ներկայացում չէ։ Սա հայտարարել է երկրի առաջին պաշտոնյան և չգտնվեց մեկը ԱԺ կոչված տեր թոդիկի դպրոցում, ով խաբեբային ցույց կտար նրա ոչ պատահական սխալը։

Ի՞նչ հետեւություն այս ամենից։

1. վարչախմբի ղեկավարի արտաբերած ոչ մի թվային տվյալ հավաստի չէ

2. վարչախմբի ղեկավարը չի կարող որևէ մեկին կրթել

3. բյուջեի կատարողականի քննարկմանը մասնակցած և ոչ մեկ գրագետ չէ բառի բուն իմաստով»։

Նմանատիպ նյութեր

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ...