Վարչապետը մեխը վերցրած «ռազետկա» է ման գալիս, բայց հոսանքը ժողովրդին է խփում․ Ռոբերտ Քոչարյան

11 Մայիսի, 2026

 

«Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ինքը մանդատ է ստացել Ղարաբաղը հանձնելու համար, միայնակ՝ Ղարաբաղի ժողովրդի անունից որոշելու համար, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմ է։ Իմ մոտ ուղղակի հարց է առաջանում՝ բոլոր նրանք, ովքեր 2021 թվականին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի համար, գիտակցո՞ւմ են, թե ինչ հետևանքներ է այդ քվեարկությունն ունեցել։ Հույս ունեմ, մեծ հույս ունեմ, որ այդ գիտակցությունը, այնուամենայնիվ, այսօր կա։ Այս մարդը կա՛մ ընդհանրապես փորձից որևէ եզրակացություն չի անում, կա՛մ հատուկ ծրագիր է իրականացնում. ուրիշ բացատրություն ես այստեղ ուղղակի չունեմ: Գիտե՛ք, ասում են՝ ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց ցավը երկար է, և միգուցե այդ ցավը հիշեցնելով՝ մենք կարող ենք թարմացնել այդ հիշողությունը»— այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Գրպանային դատարաններ, ոչ լեգիտիմ որոշումներ և հալածանք Եկեղեցու դեմ. Լևոն Քոչարյանը՝ Ստրասբուրգից

Հանրային , որը երկրում մեծ ազդեցություն ունի, կորցրել է իր անկախությունը։ Այս մասին Ստրասբուրգում Alphanews-ի սեփական թղթակցին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով...

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց փաստաբան...

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։ «Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․...

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե տվյալներ ունեցել են, որ ադրբեջանցին մեր երկրի տարածք է մտել, ուրեմն ԱԱԾ-ն իր ծառայությունը խստացրել է. բնակիչների շրջանում իրազեկում արել են, թե չեն արել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ ոստիկանությանն են ներգրավել, սահմանապահ զորքերի ծառայողներին, որոնողական,...

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 27-ին տոնական երաժշտություն չի հեռարձակվել

«Դար 21» մասնավոր հեռուսաալիքի խմբագրակազմը հեռուստադիտողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն։ Լուրերի թողարկումներում անդրադարձել է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած հիշատակի...