Վանաձորում կրկին իրավիճակ փոխվեց․ Ական թանկ է Փաշինյանի համար․ «Հրապարակ»

1 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ»-ը գրում է․ «Օրերս  Վանաձորից լուր տարածվեց, որ վարչական վերաքննիչ դատարանը կարճել էր Վանաձորին վերաբերող՝ գրեթե 4 տարի ձգվող դատական գործը, որն արգելում էր, որ Վանաձորի ավագանին համայնքապետ ընտրի։

Հիշեցնենք, որ 2021-ին ընտրված թեկնածու Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո Փաշինյանն ու դաշնակիցները դատական հայցերով կասեցրին համայնքապետի ընտրությունը, ապա օրենքի փոփոխությամբ՝ համայնքապետ նշանակվեց կրիմինալ համբավ ունեցող Ական, որն ընտրվել է ՀԱՍԿ-ից։

Սակայն իրականում ԴԱՀԿ-ն էր հանել արգելանքը,իսկ դատական արգելքը չէր վերացել, Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ-ը բողոքարկել է ԴԱՀԿ որոշումը, որ քանի դեռ դատական գործընթաներ են, ավագանու կողմից նիստեր հրավիրելու արգելքը չպիտի հանվեր, ԴԱՀԿ-ն էլ հետողորմեա է արել որոշումը: Եթե չբողոքարկեին, ապա, ըստ օրենքի, ավագանին 20 օրում պետք է իր կազմից համայնքի ղեկավար ընտրեր։

Կամ եթե նիստ-քվեարկություն չկայանար, ավագանին կցրվեր, եւ ընտրություններ կանցկացվեին։

Իսկ բողոքարկումից հետո դատական նիստերն այնքան կձգեն, որ կգա կհասնի հերթական ընտրությունների օրը: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն Ակային այնքան է հավանել, այնքան հարազատ է նրա արժեհամակարգը, որ թույլ չտվեց՝ Մամիկոն Ասլանյանը դառնա համայնքապետ, բայց ամեն գնով Ակային 4 տարի պահում է այս պաշտոնում եւ հույս ունի, որ Արկադի Փելեշյանով հաջորդ ընտրություններն էլ կհաղթի:

ՀԱՍԿ ղեկավարը երեկ ձեւացրեց, թե տեղյակ չէ դատական գործընթացներից, ասաց` ունեն լիազոր ներկայացուցիչ, որը զբաղվում է այդ հարցերով։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը ոչ միայն Ակային է օգտագործում, այլ նաեւ՝ ՀԱՍԿ-ին»:

 

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի...

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը: Ընդդիմադիր...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ...

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր...