Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ»

14 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, որը 2023 թվականին պարտություն կրեց իր ծննդավայր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, այնուհետև վերադարձավ Ազգային ժողով՝ զբաղեցնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ, այժմ պատրաստվում է հերթական քաղաքական փորձությանը՝ այս անգամ արդեն Վանաձորի համայնքապետի ընտրություններում։

«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արեն Մկրտչյանը փոխել է իր մշտական գրանցման հասցեն․ նա արդեն գրանցվել է Վանաձոր քաղաքում։ Մեր տեղեկություններով՝ այդ քայլը պայմանավորված է առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրությամբ։

Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրություններին մասնակցելու համար սահմանում է համայնքում մշտական գրանցման և բնակության պահանջ։ Հենց այդ հանգամանքն էլ, ըստ մեր աղբյուրների, դարձել է գրանցման փոփոխության պատճառը։

Ինչպես հայտնի է, արդեն որոշում է կայացվել Վանաձոր համայնքի խոշորացման վերաբերյալ, ինչին պետք է հաջորդեն համայնքի ավագանու նոր ընտրությունները։ Այս պահին համայնքը ղեկավարում է Արկադի Փելեշյանը՝ առավել հայտնի ԱԿԱ մականունով։ Հատկանշական է, որ հենց այն ԱԿԱ-ն է, որի քրեական անցյալի վրա «Քաղաքացիական պայմանագիրը» տարիներ շարունակ աչք է փակել։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերի կողմից ընտրված համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին ընտրվելուց հետո ՔՊ-ն կալանավորեց և մոտ չորս տարի պահեց կալանքի տակ՝ նախընտրելով համագործակցել քրեական ճանապարհ անցած Արկադի Փելեշյանի հետ, քան թույլ տալ, որ ընդդիմությունը ղեկավարի Վանաձորը։

Այս օրերին արդեն քաղաքական կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե առաջիկա ընտրություններում Արկադի Փելեշյանը կարող է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում՝ չի բացառվում՝ երկրորդ համարի ներքո, իսկ ցուցակը կգլխավորի Արեն Մկրտչյանը։ Ըստ այդ վարկածի՝ Մկրտչյանը կղեկավարի նախընտրական քարոզարշավը, ընտրություններից հետո կհրաժարվի մանդատից, և համայնքի ղեկավար դառնալու ճանապարհը կբացվի հենց Արկադի Փելեշյանի համար։

Սակայն նույն աղբյուրները փոխանցում են նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք։ Նրանց պնդմամբ՝ Արեն Մկրտչյանն իր մերձավոր թիմակիցների շրջանում դժգոհություն է հայտնել նման սցենարից՝ հայտարարելով, որ եթե ԱԿԱ-ն ընդգրկված լինի ՔՊ-ի ընտրացուցակում, ինքը չի մասնակցի քարոզարշավին։ Մեր տեղեկություններով՝ Մկրտչյանն Արկադի Փելեշյանի հետ ունի սկզբունքային տարաձայնություններ և չի ցանկանում նույն քաղաքական թիմում հանդես գալ նրա հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ հենց Արեն Մկրտչյանից՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա փոխել է իր գրանցման հասցեն և պատրաստվում է մասնակցել Վանաձորի առաջիկա ընտրություններին։

Լոռու մարզպետը հաստատեց մեր տեղեկությունը՝ ասելով. «Այո՛, գրանցումս փոխել եմ, Վանաձորում եմ գրանցվել՝ պատգամավորական գործունեությամբ պայմանավորված»։

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու, ՔՊ-ի ծրագրերին, ինչպես նաև Արկադի Փելեշյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ մեր մյուս հարցերին, Արեն Մկրտչյանը չպատասխանեց՝ դրանք թողնելով անարձագանք»։

Նմանատիպ նյութեր

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

COP17 համաժողովի շրջանակներում Երևանում հոկտեմբերի 16-ին կայացած Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որը կրում է «Երևանի հռչակագիր. գործել հանուն բնության» խորագիրը։ Հռչակագիրն ընդգծում է կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի...

Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային ազատել է պաշտոնից՝ նշանակումից հինգ օր անց

Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային ազատել է պաշտոնից՝ նշանակումից հինգ օր անց

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան պաշտոնից ազատվել է այդ պաշտոնում աշխատանքի անցնելուց մեկ շաբաթ էլ չանցած։ Դրա մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով երեք աղբյուրի։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ Զաքարիային կոչ է...

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում: Ալբանիայում շարունակվող առաջնության մրցումային հերթական օրը մինչև 23 տարեկանների ու 75 կգ քաշային կարգում Տիգրան Կարապետյանը (Վեդի)...

Պուտինը ցանկանում է վերջ դնել պшտերազմին․ Թրամփ

Պուտինը ցանկանում է վերջ դնել պшտերազմին․ Թրամփ

Պուտինը ցանկանում է վերջ դնել պատերազմին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես գիտեմ մանրամասները, հասկանո՞ւմ եք։ Եվ ինչ-որ պահի ես կհրապարակեմ այդ մանրամասները»,- հայտարարել է Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության...

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Վաչիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա...