Վանաձորում խնջույքից հետո 6 անձ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ

15 Օգոստոսի, 2026

2026 թվականի օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին:

Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 անձինք հոսպիտալացված են։

Համաճարակաբանական հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ։

Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։

Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին։

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի անհրաժեշտության դեպքում:

Նմանատիպ նյութեր

Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան

Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու։ Նա այդ մասին խոսել է Al Jazeera-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Անկարայի և Բրյուսելի երկարամյա հարաբերություններին։ Էրդողանի...

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է պահանջել Միացյալ Նահանգներից և Թուրքիայից՝ Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ թուրքական...

Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան

Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ խոսել է պետական սնանկության հետևանքների և տնտեսական անվտանգության մասին՝ նշելով․ «Կոլեգաներից և մեր պատգամավորներից հարցեր են հնչում, թե ի՞նչ կլինի, եթե երկիրը սնանկություն հայտարարի։...

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր և վիրավորներ կան

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր և վիրավորներ կան

Հարավային Լիբանանում օգոստոսի 15-ին իրականացված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, գրում է shafaq.com-ը։ Անսար բնակավայրում բնակելի տան վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է 7...

Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին. Արման Աբովյան

Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին. Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հրապարակումը․ «Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը․ Նիհիլիզմը, ըստ բազմաթիվ հոգեբանների, հոգեբանական շեղում է, որի հիմքում ընկած են ազգային...