Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ»

30 Հունիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ն պատրաստվում է Վանաձորի ընտրություններին։ Նախորդը 2021-ի դեկտեմբերի 5-ին էր, ըստ ամենայնի` 26-ինն էլ կլինի դեկտեմբերին։ Իշխանության թեկնածուն Լոռվա մարզպետ Արեն Մկրտչյանն է, որը դուրս է գրվել Ալավերդու հաշվառումից եւ գրանցվել Վանաձորում` հորեղբորորդու տանը, որ օրենքով պահանջվող 6 ամսվա բնակության ցենզին համապատասխանի։ Չնայած անցած ընտրություններից հետո ՔՊ-ն Արկադի Փելեշյանի՝ Ակայի միջոցով ուզուրպացրեց Վանաձորը, հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելով, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ իշխանությունը քաղաքապետին յուրային չի համարում, հատկապես իր հովանավոր` ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո Ակայի դիրքերը թուլացել են:

Լուրեր կան, որ իրավապահները սկսել են նրանով հետաքրքրվել եւ քաղաքապետարանում գնումների, տենդերների հետ կապված ինչ-որ խախտումներ են հայտնաբերել։ Հունիսի 7-ից առաջ Վանաձորի նախընտրական «կուրացիան» ՔՊ-ն նրան չի վստահել: Ական էլ, ասում են, աշխատել է «Ուժեղ Հայաստանի» համար։ Սակայն քանի որ ՔՊ-ի դիրքերը շատ խարխուլ են Վանաձորում, չի բացառվում, որ Ակային առաջիկա ընտրություններում կրկին կօգտագործեն` նրան որպես երկրորդ ուժ առաջադրելով` ընդդիմությունից ձայներ խլելու, իսկ ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու համար։ Առայժմ այլ թեկնածուների մասին չի խոսվում, հնարավոր է, որ առաջադրվի նաեւ Մամիկոն Ասլանյանը, որն «Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր է ընտրվել։

Մեր աղբյուրների պնդմամբ, Ասլանյանի գործոնով է պայմանավորված, որ ՔՊ-ն Վանաձորը խոշորացնելու ծրագիր է իրականացնում` Փամբակը միացնելով Վանաձորին, հույսով, որ Փամբակի գյուղերում Ասլանյանը ձայն չունի, իսկ իրենք վարչական ռեսուրսով կհաղթեն, ինչպես արեցին Էջմիածինը Խոյին միացնելով»:

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...