ՔՊ-ական փոխխոսնակը սուտ լուրեր հայտնելուց լավ է, պատասխան տալուց՝ ոչ

6 Օգոստոսի, 2026

 

ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը խորհրդարանիամբիոնից հայտարարել էր, թե՝ երիտասարդ տարիքում Լևոն Քոչարյանի համար հարցերը ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն էր լուծում։ Եվ իբր ապացույց՝ ասել․ «ողջ քաղաքը գիտի»
Լևոն Քոչարյանը դա համարել էր բացարձակ սուտ։

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրեց Վահագն Ալեքսանյանից, թե այդ երբ է եղել։ Վահագն Ալեքսանյանն ասաց, թե չի կարող պատասխանել հարցին։ Լրագրողի մի քանի պնդումներից հետո ի վերջո ասաց, որ չգիտի, մանրամասներին չի տիրապետում։

Մանբրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամը․ Ռումինիայի Հայոց թեմ

Եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամը․ Ռումինիայի Հայոց թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինահայոց թեմի  առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ուղերձը․ «Դու ո՞վ ես, որ դատում ես Իմ ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր Տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել»։ (Հռոմեացիներին 14:4) Խոր մտահոգությամբ...

Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթը չունի իրավական հիմք և պետք է կասեցվի․ ՀԲԸՄ

Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթը չունի իրավական հիմք և պետք է կասեցվի․ ՀԲԸՄ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորապես մտահոգված է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող...

Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում ԵՄ-ին անդամակցելու քաղաքական կուրսը․ Մատվիենկո

Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում ԵՄ-ին անդամակցելու քաղաքական կուրսը․ Մատվիենկո

Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանը անդամակցելու քաղաքական կուրսը։ Այս մասին ՀՀ ԱԺ փոխնախագահի հետ այսօրվա զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ Մոսկվան բացասաբար է գնահատում Հայաստանի՝...

Ի՞նչ արժի Փաշինյանի անվտանգությունը. ՊՊԾ-ի լռությունը․ «Երկիր»

Ի՞նչ արժի Փաշինյանի անվտանգությունը. ՊՊԾ-ի լռությունը․ «Երկիր»

Yerkir.am-ը ՀՀ պետական պահպանության ծառայությունից գրավոր խնդրել էր տեղեկություններ տրամադրել առ այն, թե որքա՞ն են կազմել վարչապետի պետական պահպանության ծախսերը (թիկնազորը և անվտանգության  միջոցառումների համար այլ հարակից ծախսերը) 2018-2025 թթ․՝ ըստ տարիների։ ՊՊԾ-ն...

Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ․ Օվերչուկ

Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ․ Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմումներ չի ստացել Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ՝...