ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։
«Այսօր, առերեսվելով մեր երկրի առջև ծառացած խնդիրների բարդությանը, եկել ենք այն համոզման, որ ունենք բազմաթիվ տարաձայնություններ, սակայն մի քանի կարևոր հարցերի շուրջ պետք է կայացնենք վերջնական որոշում՝ մեզ պարտադրվող զիջումներին արդյունավետ դիմակայելու համար»,- նշել է Նարեկ Կարապետյանը։





