Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»

5 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Սամվել Կարապետյանի տունը խուզարկելու ժամանակ տան անդամներին հայտնել են, թե ինչքան դուռ կա, պետք է բացեն։ Արդյունքում Կարապետյանի առանձնատան ներսի բոլոր դռները բացել են, ու իրավապահները խուզարկել։

Տանից տարել են հեռախոսները, համակարգիչներ ու այլ թղթեր։ Ասել է, թե անգամ տան ներսի «լուկն ու պադվալն» էլ անգամ բացել են ու խուզարկել։

Հիշեցնենք, որ ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և արդյունքում ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս հասցնելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ։ Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի մեղադրանք է առաջադրված, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորման»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել. հայտարարություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել. հայտարարություն

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդեցություն են ունեցել՝ ի թիվս այլնի, ձախողելով այն թեկնածուների ընտրությունը, որոնք շահույթ են ստանում հայկական տարածքների ադրբեջանական բռնազավթումից կամ Կոնգրեսում հանդես են գալիս Բաքվի...

Զելենսկին բանակցություններից առաջ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Զելենսկին բանակցություններից առաջ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկուկես ժամ տևողությամբ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ նվիրված եռակողմ բանակցությունների նախապատրաստմանը։ «Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտ քայլերի, մեր առաջարկները հստակ են, և մենք դրանք...

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավnր կա

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավnր կա

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:05-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Աշոտ Թ.-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի...

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը. «Հենց այսպես են անվանում հեռացող նախագահի նախագահության շրջանը, քանի որ նրա քաղաքական կշիռը սկսում է նվազել, ազդեցությունը՝ թուլանալ։ Դա տեղի է...