Տպավորություն է, որ քննչականում վերջին զանգի էժան սցենարիստներ են․ Բագրատ Միկոյան

31 Օգոստոսի, 2026

 

«Ցանկացած բան, որ տեղի է ունենում, ու ուզում ես հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, երբ պատմում են քեզ, երկու հարց ես տալիս՝ «ի՞նչ» և «երբ»։ Հիմա այդ մարդը ուղիղ եթերից երկու հարցին էլ սուտ է պատասխանում․ ինքը ստով է սկսում այդ ամեն ինչը։ Ասում է՝ ապրիլին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվել է գործ, և նրան ներկայացվել է մեղադրանք՝ չբացակայելու արգելքով։ Երկու մեծ սուտ, որ իրար հետ ամուսնացնես, ճշմարտություն չի ծնվելու։

Դրանից հետո ինքն ինչ էլ պատմի, դա արդեն ստի վրա հիմնված ստի շարունակությունն է։ Գիտե՞ք, դրանց որ լսում ես, տպավորություն է, որ իրենց ինչ-որ բառեր են իջնում․ քննչականում, չգիտեմ, վերջին զանգի սցենարիստներ են՝ էժան, ցածր որակի։ Ու ինչ-որ, պայմանական ասենք, իրենց իջնում է, որ պետք է «գետաձի», «ձմերուկ» ու «հիդրոէլեկտրոկայան» բառերով մի հատ մեղադրանք տալ։  իրանք դա գրում են, հաջորդ առավոտ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շատ «վաժնի» դեմքով մտնում է ու ասում՝ պարզվել է, որ գետաձիները ձմերուկով հիդրոէլեկտրոկայանին հարվածել են․»,- այս մասին «Աշխարհաքաղաքական գործ» խորագրով ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Մանրամասն՝ տեսանյությում։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանի կալանավորումը և Բաքվի պահանջը․․ Ալիևը բացեց խաղաքարտերը. politik.am

Քոչարյանի կալանավորումը և Բաքվի պահանջը․․ Ալիևը բացեց խաղաքարտերը. politik.am

Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները քաղաքական բնույթ ունեն, իսկ նրա կալանավորումը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։ Գրում է politik.am-ը: Այս թեմային անդրադառնալիս մենք արդեն արձանագրել էինք,...

Շատերը Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը ՀՀ-ի և Արցախի ոսկե դար են անվանելու․ Վիկտոր Սողոմոնյան

Շատերը Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը ՀՀ-ի և Արցախի ոսկե դար են անվանելու․ Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար (2008-2022 թթ.) Վիկտոր Սողոմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահի ծննդյան 72-րդ ամյակի առթիվ՝ ընդգծելով նրա անգնահատելի դերը երկրի պատմության մեջ: «Ի սրտե շնորհավորում եմ Նախագահ Քոչարյանի ծննդյան 72-րդ...

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։ Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն...

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը. հայտնում են Կառավարությունից: Փաշինյան-Ալիև հանդիպումն անցկացվում է ընդլայնված կազմով. ՀՀ-ի պատվիրակության կազմում են Մհեր Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը և Արարատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական կազմում են Ջեյհուն...

Տակը բան լիներ՝ Մարտի 1-ի խայտառակության տակ չէին մտնի․ էլ փամփուշտ չունեն կրակելու․ Բագրատ Միկոյան

  «Նախագահ Քոչարյանի ռուսամետության հետ կապված՝ գիտեք, ամենևին վատ չէ, այլ շատ լավ է, որ Հայաստանում կա քաղաքական գործիչ, պետական այր, ով ռուսական իսթեբլիշմենթի բոլոր օղակներում ունի ազդեցություն և հարգանք։ Առավել ևս արդեն թշնամանքի...