«Դուք ներկայացնում եք միջին աշխատավարձի ցուցանիշը։ Կարո՞ղ եք ասել՝ մեր աշխատողների քանի՞ տոկոսն է միջին աշխատավարձից ցածր վարձատրվում։ Այսինքն՝ բնակչության քանի՞ տոկոսն է միջինից ցածր աշխատավարձ ստանում։ Եվ հաջորդը՝ քանի՞ տոկոսն է ստանում նվազագույն աշխատավարձ։
Հիմա ասեմ՝ ինչու եմ այս հարցերը տալիս։ Ձեր քաղաքականության նպատակը, ըստ էության, աղքատության մակարդակի նվազեցումն է։ Ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր խոստացած աղքատության մակարդակը չի նվազում։
Ավելին՝ 2026 թվականի հոկտեմբերին Կենտրոնական բանկի զեկույցը կարդալիս Հայաստանի վերաբերյալ աղքատության մակարդակի մասին շատ մտահոգիչ տվյալներ են ներկայացված։ Շատ մտահոգիչ։ Չեմ ուզում նույնիսկ թվերը հնչեցնել, որովհետև դրանցից մարդիկ կարող են ուղղակի ահաբեկվել։
Իմ հարցը հետևյալն է՝ քանի՞ մարդ է միջինից ցածր աշխատավարձ ստանում, քանի՞ տոկոսն է նվազագույն աշխատավարձ ստանում, և կարո՞ղ եք բացատրել այս ֆենոմենը։
Ձեր ներկայացրած ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ ֆանտաստիկ է․ տնտեսական աճ կա, գումարներն ավելացել են, ամեն ինչ բարձրացել է, ամեն ինչ հրաշալի է, բայց ժողովուրդն աղքատ է ապրում։ Շիրակի մարզում աղքատության մակարդակը շուրջ 50 տոկոսի սահմաններում է»,- այս հարցն է ուղել ֆինանսների նախարարին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





