ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Գյումրի քաղաքի տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Գյումրի քաղաքին նվեր ունի․ բարեկարգվելու է քաղաքի Քըրք Քըրքորյան փողոցը։
«Կան նոր ծրագրեր, որոնք մենք նախատեսում ենք իրականացնել։ Սակայն տեսնում ենք, որ վերջին օրերին մեր երկիրը բոլորովին այլ ճանապարհով է գնում։ Փոխանակ Գյումրիում լուծվի հազարավոր գյումրեցիների տնակների հարցը, մեր կառավարությունն այս պահին 30 միլիոն դոլար է ծախսում մի միջոցառման՝ COP 17 գագաթնաժողովի վրա։ Մենք հաշվարկել ենք, որ այդ գումարով կարելի էր հազար գյումրեցի ընտանիքի բնակարանով ապահովել։
Ինչո՞ւ է բարերարը օգնում քաղաքին, որպեսզի քաղաքի օրը շողա։ Քանի մեր քաղաքներում կան անտուն մարդիկ, տնակներում ապրող մարդիկ, մենք ճոխություններ մեզ թույլ տալու իրավունք չունենք։
Նաև ուզում եմ ասել, որ «Ուժeղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նվեր է պատրաստել Գյումրի քաղաքի համար։ Երբ մենք նախընտրական շրջանում գալիս էինք, ասում էին՝ միշտ ընտրությունից առաջ են ուժերը գալիս։ Ընտրություններն անցել են, որևէ ընտրություն չկա։ Մենք եկել ենք մեր սիրած քաղաքի կողքը կանգնելու և մի լավ նվեր քաղաքին տալու համար։
Գյումրի եկող յուրաքանչյուր մարդ գնում է և առաջինը քայլում է Քըրք Քըրքորյանի փողոցով։ Այդ փողոցը ամբողջությամբ բարեկարգվելու է միջազգային ստանդարտներով, և դուք կտեսնեք, որ դառնալու է տուրիստական ակտիվ գոտի»,- նշել է նա






