Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Քոնիայի նահանգում, ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել ձորը։ Տուժել է 45 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը հղում անելով թուրքական «Hürriyet» թերթին:
«Բոլոր 45 տուժածները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ»,– նշվում է հրապարակման մեջ։
Ըստ պարբերականի՝ շուրջ 40 մարդ ստացել է թեթև վնասվածքներ։
Վթարը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում, Սպարտա–Բեյշեհիր ավտոճանապարհին՝ Հույուք շրջանում, Բեյշեհիրից մոտ 20 կմ հեռավորության վրա։
Անթալիա–Իգդիր երթուղով ընթացող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել։
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։






