Թուրքական գազային հաբը՝ «Եվրասիայի նոր էներգետիկ կենտրոնն» այդպես էլ չծնվեց․ Վահե Դավթյան

7 Հունիսի, 2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Թուրքական գազային հաբը՝ «Եվրասիայի նոր էներգետիկ կենտրոնն» այդպես էլ չծնվեց։

«Գազպրոմը» պաշտոնապես արձանագրեց ակնհայտը՝ նախագիծն այլևս չկա։ Գլխավոր պատճառն է Անկարայի ցանկությունը՝ բացառիկ վերահսկողություն ունենալ նախագծի նկատմամբ։

Եթե համառոտ, ապա.

▪️Անձնական մակարդակով Պուտինն ու Էրդողանը հետաքրքրված էին նախագծի իրականացման մեջ։ Բայց միջպետական հարաբերությունները չեն կառուցվում միայն «քաղաքական քիմիայի» վրա։

▪️ Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց առանց որևէ փոխզիջման։ Իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողության իրավունքով։ Ստացվեց փակուղի։

▪️ Ռուսաստանը հույս ուներ հաբի միջոցով վերադառնալ եվրոպական շուկա՝ շրջանցելով Ուկրաինան։ Բայց պատժամիջոցերը, եվրոպական արգելքներն ու ժամանակի պակասը փոխեցին խաղի կանոնները:

▪️ Ռուսական գազը գնում է Թուրքիա նախկին ռեժիմով։ Բայց դա այլևս ռազմավարական հաղթաթուղթ չէ։

Իրականում Ռուսաստանն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ընդունեց ռացիոնալ որոշում։ Նախագիծը դադարեցվել է մինչև դրա մեկնարկը՝ ռիսկերի սթափ հաշվարկից հետո։

Իսկ Թուրքիան, որը վերջին տարիներին կառուցում էր իր «էներգետիկ խաչմերուկի» իմիջը, կանգնեց փաստի առաջ. առանց փոխադարձ վերահսկողության ոչ մի հաբ չի կայանալու։ Էրդողանի հավակնությունները մնացին ցուցադրական մակարդակում»:

Նմանատիպ նյութեր

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, կանգառներում կուտակումներ, անվերջանալի խցանումներ․ սա այն իրականությունն է, որին ամեն օր բախվում են երևանցիները, նշում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Եվ այս պայմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը...

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...