Թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 7 550 280 դրամ

19 Մարտի, 2025

Հայաստան-Թուրքիա կարգավորմանը նպաստելու նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար կատարվել են տեղափոխման, կեցության և սննդի ծախսեր, որոնք ընդհանուր կազմել են 7 550 280 դրամ։ Այս մասին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Այդ գումարի մեջ ներառված են՝

-Թուրքիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղափոխման համար ծախսը, ներառյալ մուտքի արտոնագրի աջակցությունը․ կազմել է 2 035 000 դրամ,

— Հայաստանում տրանսպորտային ծախսը 260 000 դրամ,

— կեցության ապահովման ծախսը՝ 2 301 000 դրամ,

— սննդի ապահովման ծախսը կազմել է 1 865 880 դրամ,

— փորձագիտական քննարկման նպատակով հյուրանոցի սրահի և տեխնիկայի վարձակալության ծախսը 2 օրվա համար 1 088 400 դրամ։

— Թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։

ՊՈԱԿ-ից նաև հայտնել են, որ գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգի սկզբունքով՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնման գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի «10»-րդ կետի։

Չնայած ԻԱԿ-ը նաև այս ծախսերը հավաստող պայմանագրերի պատճեներն է պահանջել, սակայն պատասխանում նշել են, որ պայմանագրերի կնքման որոշման մասին տեղեկատվությունը հասանելի է gnumner.minfin.am կայքում։

«Ի սկզբանե մեդիատուրը նախատեսված էր անցկացնել նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն Սիրիայում տեղի ունեցած զարգացումների փուլին որոշում է կայացվել այն տեղափոխել։

Հատկանշական է, որ թուրքական լրատվամիջոցներին ուղղված հրավերի տեքստում նախատսեված է եղել ոչ թե ՀՀ վարչապետի հետ հարցազրույց, այլ Օրբելի Ֆորումի, մասնակցություն, տեղական մեդիաների, իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում»,-նշում է կենտրոնը։

Նմանատիպ նյութեր

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Ազգային ժողովում վերջին հարցուպատասխանի ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման միջադեպի շուրջ։ Այս և այլ թեմաների մասին YerevanToday-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հետ։...

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Հերքում եմ, Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել, ԶԼՄ-ներին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Ավելի վաղ Կոմերսանտը գրել էր, որ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո փակ...

«Ժամանակակից քաղաքականության պոպուլիզմը». Վիկտոր Սողոմոնյան

Ժամանակակից քաղաքականության մեջ պոպուլիզմն ավելի ու ավելի է կառուցվում ցուցադրականության, վառ հակամարտությունների և աղմկահարույց հայտարարությունների վրա, մինչդեռ պետական կառավարման փորձը մղվում է երկրորդ պլան։ Այս մասին...

50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում

Վերին Դվինի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 9–ին, բողոքի ակցիա են իրականացնում, նրանք բողոքում են լոլիկի մթերման կազմակերպումից, սուբսիդիան հանելուց հետո չեն կարողանում վաճառել իրենց լոլիկը, գրում է news.am-ը։ Այստեղ է նաև...

Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում․ «Կարճ ասած»

2020 թ․ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին, երբ արդեն դժվարանում էր մարդկանց խաբելը, երբ ռազմաճակատից վատ ինֆորմացիա էր գալիս, բերնեբերան անցնող լուրերն ու մամուլի հրապարակումները 180 աստիճանով տարբերվում էին...